Jump to content

Օրհնեցեք կնոջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրհնեցեք կնոջը
ռուս.՝ Благословите женщину
Երկիր Ռուսաստան
Ժանրմելոդրամա
Թվական2003
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
Սցենարի հեղինակՎլադիմիր Վալուցկի
ԴերակատարներՍվետլանա Խոդչենկովա
ՕպերատորԼոմեր Ախվլեդիանի
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն114 րոպե
IMDbID 0347334

«Օրհնեցեք կնոջը» (ռուս.՝ «Благословите женщину»), ռուսական ռազմական-մելոդրամատիկ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը Ի. Գրեկովայի «Հյուրանոցի տիրուհին» (ռուս.՝ «Хозяйка гостиницы») վեպի հիման վրա։

Ֆիլմի գործողություններն սկսվում են փոքր ծովափնյա գյուղում 1930-ական թվականների սկզբին։ Երիտասարդ աղջիկը սիրահարվում է գյուղ եկած զինվորական Ալեքսանդր Լարիչևին և նրա հետ մեկնում է նրա ծառայության վայր։ Ամենուր և միշտ հետևելով սիրելի ամուսնուն (Անդրբայկալ, Հյուսիս, խորհրդա-ֆիննական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմի սկիզբ), հերոսուհին լիովին զոհաբերում է իրեն նրա կատեգորիկ և պահանջկոտ բնավորությունը՝ ենթարկվելով Լարիչևի հրամաններին առանց քննարկման։ Վերան ստիպված է ազատվել երեխայից, իսկ Լարիչևի՝ առաջին ամուսնությունից ծնված որդու հետ կապվելուց հետո զրկվում է նաև նրանից։ Ալեքսանդրը չի խղճում նաև Վերայի ընկերուհուն՝ աշխույժ և կոպիտ Մաշա Սմոլինային։ Սակայն հենց Վերան է հետագայում ստանձնում Մաշայի երեխաների խնամքը, քանի դեռ նա բժշկական գումարտակի կազմում կռվում է ռազմաճակատում։

Գերությունը, կասկածները և ռազմական կարիերայի փլուզումը (բանակից հեռացումը) խախտում են Լարիչևի ուժեղ բնավորությունը՝ նրան մահվան հասցնելով սրտային անբավարարությունից։ Վերային թվում է, թե առանց սիրելիի իր կյանքն ավարտված է, բայց կյանքը, ինչպես պարզվում է, նոր է սկսվում։

Դերասան Դեր
Սվետլանա Խոդչենկովա Վերա Վերա
Ալեքսանդր Բալուև Ալեքսանդր Լարիչև Ալեքսանդր Լարիչև Վերայի ամուսինը
Իրինա Կուպչենկո Աննա Ստեպանովնա Աննա Ստեպանովնա Վերայի մայրը
Իննա Չուրիկովա Կունինա դերասանուհի Կունինա
Օլգա Բերյոզկինա Մաշա Մաշա Վերայի ընկեուհին
Ալեքսանդր Միխայլով Յուռլով Յուռլով
Ալեքսանդրա Կոստենյուկ Վերա Վերա Մաշայի դուստրը[1][2][3]
Վիտալի Խաև Ռյաբինին Ռյաբինին
Ստանիսլավ Գովորուխին դիվիզիայի հրամանատար[1] դիվիզիայի հրամանատար[1]
Մաքսիմ Գալկին դերասան[1], Կունինայի գործընկերը դերասան[1], Կունինայի գործընկերը
Նինա Մասլովա բժիշկ բժիշկ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Նիկա» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Իննա Չուրիկովա, 2004),
  • Առաջադրվել է «Նիկա» մրցանակի լավագույն խաղարկային ֆիլմի և կնոջ լավագույն դերակատարման համար (Սվետլանա Խոդչենկովա, 2004),
  • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[4][5] և Պրիմորսկի երկրամասի նահանգապետի «9288 կմ» մրցանակ (Ալեքսանդր Միխայլովինին) Վլադիվոստոկում (2003) անցկացված «Меридианы Тихого» կինոփառատոնում,
  • Վ. Պրիյոմիխովի անվան գլխավոր մրցանակ (Ստանիսլավ Գովորուխինին) Բլագովեշչենսկի «Ամուրյան աշուն» կինոփառատոնում (2004),
  • «Գրականություն և կինո» կինոփառատոն Գատչինայում (2004)․
  • Հատուկ մրցանակ «էպիկական թեմայի քնարական մարմնավորման համար» (Ստանիսլավ Գովորուխին),
  • Լավագույն դերասանուհի (Սվետլանա Խոդչենկովա),
  • «Հայրենական կինեմատոգրաֆիայում կանացի կերպարի ստեղծման համար» մրցանակ (պրոդյուսեր Եկատերինա Մասկինային) Ռուսաստանի և Ուկրաինայի պրոդյուսերական կինոյի «Կինո-Յալթա» փառատոնում (2004)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Актёры и роли
  2. «Плейкаст «Благословите женщину»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  3. РШФ
  4. «РУСКИНО - Российское кино». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Меридианы Тихого». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  6. Шеремет, Анна (2004 թ․ օգոստոսի 18). «Кино на набережной, или Зачем нужен продюсер». День. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]