Սվետլանա Խոդչենկովա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ակտիվ շրջան | 2003-այժմ |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 1300303 |
ԿինոՊոիսկ | ID 224384 |
![]() | |
Սվետլանա Վիկտորովնա Խոդչենկովա (ռուս.՝ Светлана Викторовна Ходченкова, ամուսնության տարիներին՝ Յագլիչ (Яглыч), հունվարի 21, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ռուս դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Խոդչենկովան ծնվել է 1983 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում։ Երկար ժամանակ մոր հետ ապրել է Ժելեզնոդորժնի քաղաքում։ 16 տարեկան հասակում մի կարճ ժամանակ աշխատել է մոդելային գործակալությունում։
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 2003 թվականին՝ Ստանիսլավ Գովորուխինի «Օրհնեցեք կնոջը» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն։ Այդ դերի համար Սվետլանա Խոդչենկովան ներկայացվել է «Նիկա» կինոմրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում։ Հետագայում նկարահանվել է «Սիրո թալիսման» պատմական հեռուստասերիալում (2005)՝ հանդես գալով գուշակուհի Կասանդրայի դերում։
2005 թվականին Սվետլանա Խոդչենկովան ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտը, որտեղ սովորել է Մ. Բորիսովի կուրսում։
2011 թվականին դերասանուհին առաջին անգամ նկարահանվել է Հոլիվուդում[1]՝ «Լրտե՛ս, դուրս գնա» ֆիլմում կատարելով Իրինայի դերը[2]։ Իր գործընկերների հետ նա ֆիլմը ներկայացրել է Վենետիկի կինոփառատոնում։
Սվետլանա Խոդչենկովան «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է[3]։ Անդամակցում է Ռուսաստանի կինոգործիչների միությանը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի դեկտեմբերի 13-ին Սվետլանա Խոդչենկովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Յագլիչի հետ, ում հետ ծանոթ է եղել դեռ ուսանողական տարիներից։ Ամուսնությունից հետո Սվետլանա Խոդչենկովան փոխել է ազգանունը, սակայն բեմում և կինոյում շարունակել է հանդես գալ օրիորդական ազգանունով[4]։ 2010 թվականի ամռանը նրանք ամուսնալուծվել են[5][6]։
2011 թվականից հանպիպել է մոսկվայաբնակ գործարար Գեորգի Պետրիշինի հետ[7]։ 2015 թվականի մայիսի 28-ին Պետրիշինը դերասանուհուն առաջարկություն է արել թատրոնի բեմում[8], սակայն հարսանիքն այդպես էլ տեղի չի ունեցել, և նրանք բաժանվել են 2016 թվականի փետրվարին[9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Օրհնեցեք կնոջը | Благословите женщину | Վերա |
2004 | ս | Կարուսել | Карусель | Թամարա Օնեգինա |
2004 | ս | Սրբանկարների որսորդները | Охотники за иконами | Նադեժդա |
2005 | ֆ | Ոչ միայն հացիվ | Не хлебом единым | Նադեժդա Սերգեևնա Դրոզդովա |
2005 | ֆ | Սիրո մենակություն | Одиночество любви | Իրինա |
2005 | ս | Моя Пречистенка | Ագնիա Տիխոմիրովա | |
2005 | ս | Անշարժ գույքի գործակալ | Риэлтор | Մաշա |
2005 | ս | Սիրո թալիսման | Талисман любви | գուշակուհի Կասանդրա |
2006 | ֆ | Ստալինի կինը | Жена Сталина | Ժենյա |
2006 | ս | Ծածկանունը «Ալբանացի» | Псевдоним «Албанец» | Գալինա Երմոլաևա |
2006 | ֆ | Չորս տաքսիստներն ու շունը 2 | Четыре таксиста и собака 2 | Կոզիրկինա |
2007 | ֆ | Զրոյական կիլոմետր | Нулевой километр | Ալինա |
2007 | ֆ | Վերջին վերարտադրություն | Последняя репродукция | Ելենան ու նրա նմանակը |
2008 | ֆ | Փոքր Մոսկվա | Малая Москва | Վերա Սվետլովա |
2008 | ֆ | Իրական հայրիկ | Реальный папа | Լյուդմիլա |
2008 | ֆ | Խաղաղ ընտանեկան կյանք | Тихая семейная жизнь | Մարիա Տիմոֆեևնա |
2008 | ս | Խենթ հրեշտակ | Шальной ангел | Ալյոնա Նեկրասովա |
2009 | ս | Դեղագործ | Аптекарь | Լյուբով Նիկոլաևնա |
2009 | ֆ | Երբ մենք երջանիկ էինք | Когда мы были счастливы | Ելենա Վիկտորովնա Սինցովա |
2009 | ֆ | Թակարդ | Ловушка | Լիլիանա |
2009 | ֆ | Սերը մեծ քաղաքում | Любовь в большом городе | Նաստյա |
2010 | ս | Ավազակախմբեր | Банды | Աննա Եգորովա |
2010 | ֆ | Սեր մեծ քաղաքում 2 | Любовь в большом городе 2 | Նաստյա |
2010 | ս | Ռոբինզոն | Робинзон | Լենա Բալունովա |
2011 | ֆ | Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակներ | Служебный роман. Наше время | Լյուդմիլա Պրոկոֆևնա Կալուգինա |
2011 | ֆ | Քո հետևից | За тобой | Կիրա |
2011 | ս | Երջանիկ կյանքի համառոտ դասընթաց | Краткий курс счастливой жизни | Սաշա Ուսովա |
2011 | ս | Լավրովայի մեթոդ | Метод Лавровой | Եկատերինա Լավրովա |
2011 | ֆ | Լրտե՛ս, դուրս արի | Шпион, выйди вон! | Իրինա |
2011 | ֆ | Հղին | Беременный | դատախազ |
2011 | ֆ | Հինգ հարսնացու | Пять невест | Նաստյա |
2012 | ֆ | Զարմացրու ինձ | Удиви меня | Իրինա (Բագիրա) |
2012 | ֆ | Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի | Ржевский против Наполеона | Նատաշա Ռոստովա / կայսեր ադյուտանտ |
2012 | ֆ | Մայրիկներ | Мамы | Իրինա Կոզիրևա |
2012 | ֆ | Առաջին ութ ժամադրությունները | 8 первых свиданий | աղջիկ տաքսում |
2012 | ս | Լավրովայի մեթոդ 2 | Метод Лавровой 2 | Եկատերինա Լավրովա |
2012 | ֆ | Մետրո | Метро | Իրինա Գարինա |
2012 | ս | Մոսգազ | Мосгаз | Իրինա Վիկտորովնա Լավրովնա |
2013 | ֆ | Կուղխ | The Wolverine | Վիկտորյա / Իժ / Հիդրա |
2013 | ֆ | Սեր մեծ քաղաքում 3 | Любовь в большом городе 3 | Նաստյա |
2013 | ֆ | Հյուր հեքիաթում | В гостях у $kazki | Յարոսլավա |
2013 | ֆ | Հաջողության կղզի | Остров везения | Լենա |
2013 | ֆ | Վասիլիսա | Василиса | Վասիլիսա Կոժինա |
2014 | ֆ | Խարդախներ | Авантюристы | Կատյա |
2014 | ֆ | Առաջին դասարանցու մոր օրագիրը | Дневник мамы первоклассника | Մաշա |
2014 | ս | Կուպրին | Куприн | Ժենկա |
2014 | ֆ | Սիրում է-չի սիրում | Любит — не любит | Իրինա |
2014 | ֆ | Այս ողջ ջեմը | Весь этот джем | Յանա |
2014 | ֆ | Ամանորյա երթ | Новогодний рейс | Ֆանյա |
2014 | ս | Դահիճ | Палач | Իրինա Լավրովա |
2014 | ֆ | Չեմպիոններ | Чемпионы | Սվետլանա Ժուրովա |
2015 | ֆ | Կայսրություն երկնքում | Империя в небе | Աննա Պետրովա |
2015 | ֆ | Ռազմիկ | Воин | Կատյա |
2015 | ֆ | Հաջողության աստղագուշակ | Гороскоп на удачу | Ելենա |
2015 | ֆ | Գեղեցիկ դարաշրջանի ավարտը | Конец прекрасной эпохи | Մարինա |
2015 | ֆ | Արյունարբու լեդի Բատորին | Кровавая леди Батори | Ելիզավետա Բատորի |
2015 | ս | Մատա Հարի | Мата Хари | Զլատկա Ջենիչ |
2016 | ֆ | Համադասարանցիներ | Одноклассницы | Վիկա |
2016 | ֆ | Վիկինգ | Викинг | Իրինա |
2016 | ս | Մուրկա | Мурка | Վարվարա Շախովսկայա |
2016 | ֆ | Վարձով է տրվում բնակարան բոլոր անհարմարություններով | Сдаётся дом со всеми неудобствами | Իրինա |
2017 | ս | Մահվան այն կողմում | По ту сторону смерти | Յուլյա Դյոմինա |
2017 | ս | Դուք բոլորդ ինձ զայրացնում եք | Вы все меня бесите! | Սոնյա Բագրեցովա |
2017 | ֆ | Համադասարանցիները։ Նոր շրջադարձ | Одноклассницы: Новый поворот | Վիկա |
2017 | ֆ | Բլոքբաստեր | Блокбастер | Իռա, հաղորդման մասնակից |
2017 | ֆ | Սիրո հասնալիության գոտում | В зоне доступа любви | Աննա |
2017 | ս | Хождение по мукам | Լիզա Ռաստորգուևա | |
2017 | ֆ | Կյանքն առջևում է | Жизнь впереди | Լյուդմիլա |
2017 | ս | Սիրուհիներ | Любовницы | Անյա |
2018 | ֆ | Հերթական կատակերգությունն անհաջողակի մասին | Очередная комедия про неудачника | դասախոս |
2018 | ֆ | Դովլատով | Довлатов | դերասանուհի, Դովլատովի ընկերուհին |
2018 | ս | Գոդունով | Годунов | թագուհի Մարիա Սկուրատովա-Բելսկայա |
2018 | ֆ | Մայր ընդմիշտ | Мама навсегда | Աննա |
2018 | ս | Տնային կալանք | Домашний арест | Իլոնա |
2018 | ֆ | Ուղու պահապանները | Хранитель пути | Վերոնիկա |
2019 | ֆ | Հերոս | Герой | Մաշա |
2019 | ֆ | Սիրահարված Մոսկվա | Москва влюблённая | |
2019 | ֆ | Նա ուրիշ անուն ունի | У неё другое имя | |
2019 | ֆ | Արյուն պարահրապարակում | Кровь на танцполе | |
2019 | ս | Աղանդ | Секта | Լիլյա |
2020 | ֆ | Ասա նրան | Скажи ей | Սվետլանա, Սաշայի մայրը |
2020 | ֆ | Հյուսիսային քամի | Северный ветер | Մաթիլդա |
2020 | ս | Կազանովա | Казанова | Պոլինա Անդրեևնա Նովգորոդցևա, ոստիկանության ավագ լեյտենանտ |
2020 | ֆ | Սեր առանց չափի | Любовь без размера | Մաշա |
2020 | ֆ | На острие | Ալեքսանդրա Պոկրովսկայա | |
2020 | ս | Իվան | Иван / Ivan' | Սվետլանա Պետրովնա |
2021 | ֆ | Ուրիշ անուն | Другое имя |
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Այս ազատ թիթեռները» (Թատերական կենտրոն «На Страстном»)
- «Հոսպիտալ „Մուլեն Ռուժ“» («Անկախ թատերական նախագիծ»)
- «Ձմեռ պապը սրիկա է» («Անկախ թատերական նախագիծ»)
- «Թատրոն կանոններով ու առանց դրանց» («Անկախ թատերական նախագիծ»)
- «Սիրո պատմություն» («Անկախ թատերական նախագիծ»)
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Лето всегда!» (Դիսկոտեկա Ավարիա խմբի, երգչուհի Վերա Բրեժնևայի և երգչուհի ու դերասանուհի Նաստյա Զադորոժնայայի հետ համատեղ)
- «Осколки памяти» (Թիմուր Ռոդրիգեզի հետ համատեղ)[10]
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Օրհնեցեք կնոջը»)[11]
- 2004 – Գատչինայում անցկացվող «Գրականություն և կինո» փառատոնի՝ Կլարա Լուչկոյի անվան մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Օրհնեցեք կնոջը»»)
- 2008 – Գդինայում անցկացված Լեհական գեղարվեստական ֆիլմերի փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Փոքր Մոսկվա»)
- 2012 – «Ժորժ» մրցանակ «Տարվա ռուս դերասանուհի» անվանակարգում[12]
- 2013 – ներկայացվել է «Ժորժ» մրցանակի «Տարվա ռուս դերասանուհի» անվանակարգում[13]
- 2014 – Փհենյանի միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վասիլիսա»)[14]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Светлана Ходченкова в рубрике «Портреты» — Журнал «Собака.ru» — архивировано от 19.03.2013
- ↑ «Светлана Ходченкова: "В России плейбой – это комплимент, а не компромат"»։ marieclaire.ru։ 18 октября
- ↑ Светлана Ходченкова: «Вторая Юлия Тимошенко из меня не выйдет» // Фонтанка.ру 27.02.2010
- ↑ «Светлана Ходченкова»։ peoples.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2011-05-26
- ↑ «Светлана Ходченкова развелась с мужем» (ռուսերեն)։ LIVEstory.com.ua։ 31 Июль 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-01-28
- ↑ З. Крутова (30.07.2010)։ «Светлана Ходченкова разводится с мужем» (ռուսերեն)։ ЕвроСМИ։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2011-06-10
- ↑ Александр Нечаев, Мария Ремизова. (24 января 2013)։ «Светлана Ходченкова: Перестать сниматься ради рождения ребенка? Легко!» (ռուսերեն)։ Комсомольская правда։ Վերցված է 2013-08-23
- ↑ «Возлюбленный сделал Светлане Ходченковой предложение на сцене»։ Московский комсомолец։ 2015-05-29։ Վերցված է 2015-06-01
- ↑ Елена Лаптева (2016-02-01)։ «Светлана Ходченкова и Георгий Петришин разошлись за месяц до свадьбы»։ Комсомольская правда։ Վերցված է 2016-02-11
- ↑ «Тимур Родригез снял новый клип» (ռուսերեն)։ Радиостанция «Ванильное радио»։ 19 мая 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-19-ին։ Վերցված է 2014-05-19
- ↑ «Объявлены номинанты на премию «Ника»» (ռուսերեն)։ «Киноафиша Санкт-Петербурга»։ 2004-03-24։ Արխիվացված օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2013-08-01
- ↑ «Церемония «Жорж 2012»» (ռուսերեն)։ national-movie-awards.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին։ Վերցված է 2012-09-09
- ↑ «Церемония «Жорж 2013»»։ national-movie-awards.ru։ Վերցված է 2013-09-03
- ↑ «Актриса Светлана Ходченкова получила приз кинофестиваля в Пхеньяне за лучшую женскую роль»։ ИТАР-ТАСС։ 24 сентября 2014։ Վերցված է 2014-09-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սվետլանա Խոդչենկովա (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սվետլանա Խոդչենկովա կատեգորիայում։ |
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Ռուս մոդելներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ