20-րդ դարի ծովահենները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20-րդ դարի ծովահենները
ռուս.՝ Пираты XX века
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմարտաֆիլմ[1] և ծովահենային ֆիլմ
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Դուրով
Սցենարի հեղինակՍտանիսլավ Գովորուխին և Բորիս Դուրով
ԴերակատարներՆիկոլայ Երեմենկո, Վլադիմիր Եպիսկոպոսյան, Արեն Ռեյնո, Պյոտր Վելյամինով, Տալգատ Նիգմատուլին, Դիլորոմ Կամբարովա, Նատալյա Խորոխորինա և Մայա Էգլիտե
ՕպերատորԱլեքսանդր Ռիբին
ԵրաժշտությունԵվգենի Գևորգյան
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և Յալթայի կինոստուդիա
Տևողություն79 րոպե

20-րդ դարի ծովահենները (ռուս.՝ Пираты XX века), հանրահայտ խորհրդային կինոնկար, որը նկարահանվել է 1979 թվականին ռեժիսոր Բորիս Դուրովի կողմից։ Շատ կինոքննադատներ այն համարում են առաջին խորհրդային մարտաֆիլմը[2]։ Կինոնկարը 1980 թվականի կինովարձույթի առաջատարն է, որը դիտել են 90 միլիոն հանդիսատես։ Խորհրդային կինովարձույթի պատմության մեջ այն եղել է ամենաշահութաբեր կինոնկարը[3]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային «Նեժին» անվանումով բեռնատար նավը Ֆիլիպիններում դեղագործական արդյունաբերության համար ստանալով ափիոնի մեծ քանակությամբ բեռ, ուղևորվում է Վլադիվոստոկ։ Ճանապարհին, նավի անձնակազմը օգնում է ջրից դուրս գալու Սալեխ անունով մի մարդու, ով պատմում է, որ ինքը փրկվել է հրդեհված բեռնատար նավից։ Շուտով «Նեժին» նավի անձնակազմը նկատում է «Մերկուրի» անունով անհայտ ու լքված նավին։ Նավապետ Իվան Իլյիչը մի խումբ նավաստիներ է ուղարկում դեպի այդ նավը։ Այդ ընթացքում Սալեխը թափանցում է ռադիոխցիկ և մահացու վիրավորելով ռադիստին, շարքից հանում է ռադիոկայանը։ Հանկարծ անհայտ նավը «կենդանանում» է և մոտենում «Նեժինին»։ Անզեն խորհրդային նավաստիների հետ մարտի արդյունքում, ծովահենները զավթում են խորհրդային նավը, ողջ մնացածներին փակում նավասենյակներում, ափիոնի բեռը փոխադրում են իրենց նավ և պայթուցիկ տեղադրում «Նեժին»-ի վրա` այն խորտակելու նպատակով։ Սակայն մեխանիկ Սերգեյին հաջողվում է ազատվել կապանքներից և ազատ արձակել մյուսներին։ Նրանք գաղտնի իջեցնում են մակույկը, և մինչ նավը կխորտակվեր, թաքնվում են կրակի ու ծխի ետևում։

Ջրի հոսանքը նրանց մակույկը դուրս է բերում նավագնացության ուղուց։ Որոշ ժամանակ անց հորիզոնի վրա նրանք ցամաք են նկատում։ Հասնելով ափ՝ կղզու ծովախորշում նրանք հայտնաբերում են ծովահենների` իրենց ծանոթ նավը։ Նավաստիները գերի են վերցնում Նոյ անունով ծովահենին, սակայն վերջինիս սպանում է Մաա անունով կղզիաբնակ աղջիկը, ով իր հաշիվներն ուներ ծովահենների հետ (մինչ այդ, ծովահենները գրավելով կղզին, սպանել էին կղզու տղամարդ բնիկներին և բռնաբարել կանանց)։ Նավապետը գտնում էր, որ ծովահենները կփնտրեն իրենց ընկերոջը և որոշում է գիշերով զավթել նրանց նավը։ Թողնելով կանանց գաղտնի քարայրում՝ նավաստիները զավթում են նավը։ Սակայն ծովահենները գտնում են կանանց և սպիտակ դրոշի ներքո, շարժիչանավակով մոտենում են «Մերկուրի»-ին։

Ծովահենների առաջնորդը հայտնում է, որ աղջիկներն իրենց մոտ են, իրենց մոտ է նաև ռադիոկայանի ռադիոհաղորդիչի ելքային լամպը, բացի այդ, ծովախորշից դուրս գալու նավարկման ուղին հայտնի է միայն իրեն։ Առաջնորդը առաջարկում է փոխանակել նավը շարժիչանավակի, կողմնացույցի, քարտեզի և աղջիկների հետ։ Նավապետը չի համաձայնվում։ Խորհրդային նավաստիները բացում են գաղտնի պահարանը, որի մեջ գտնում են նավարկման ուղու քարտեզը և ծովահենների փողերը։ Սակայն այդ ընթացքում ծովահենների սուզորդը դուրս է բերում ստորջրյա ականները և փակում ծովախորշի ելքը։

Նավապետը ծովահենների առաջնորդի մոտ գնում է բանակցություններ վարելու և պայմանավորվում փոխանակման հարցի շուրջ։ Խորհրդային նավաստիները հեռանում են շարժիչանավակով, որի շարժիչը կարճ ժամանակ անց խափանվում է։ Մինչ բոցմանը զբաղված է շարժիչի վերանորոգումով, Սերգեյը վերադառնում է ծովահենների նավ, ստիպում Սալեխին` ահազանգի ազդանշան տալ, զավթում է մեխանիկական բաժանմունքը` մեքենային տալով արագություն և նավն ուղղում դեպի ժայռերը։ Նավի, ժայռերին բախվելուց հետո, նա ցատկում է ջուրը և վերադառնում յուրայինների մոտ։ Խորհրդային նավաստիները շարժիչանավակով դուրս են գալիս ծով, իսկ ափից, նրանց հայացքով ուղեկցում է Մաան։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Նիկոլայ Երյոմենկո-կրտսեր ավագ մեխանիկ Սերգեյ
Պյոտր Վելյամինով նավապետ Իվան Իլյիչ
Տալգատ Նիգմատուլին Սալեխ
Ռեյնո Արեն ծովահենների առաջնորդ
Դիլորոմ Կամբարովա Մաա
Նատալյա Խորոխորինա Մաշա
Մայա Էգլիտե Այնա
Թադեուշ Կասյանով բոցման Մատվեյիչ
Վիկտոր Գորդեև Յուրա Միկոշա
Գեորգի Մարտիրոսյան Գեորգի Կլյուև
Վլադիմիր Եպիսկոպոսյան մորուքավոր ծովահեն

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Ստանիսլավ Գովորուխին սցենարիստ
Բորիս Դուրով ռեժիսոր
Ալեքսանդր Ռիբին օպերատոր
Եվգենի Գևորգյան կոմպոզիտոր
Մարտին Ներսիսյան դիրիժոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0151987/
  2. ««Пиратам ХХ века» — 30 лет». Сегодня.ua. 2009 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. История киностудии им. Горького // 28.06.2009 (архивная копия)