Միշել Լեգրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Լեգրան
Բնօրինակ անունֆր.՝ Michel Legrand
Ի ծնե անունֆր.՝ Michel Jean Legrand[1]
Ծնվել էփետրվարի 24, 1932(1932-02-24)[2][3][4][…]
Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[5][1]
Երկիր Ֆրանսիա[4][6] և  ԱՄՆ
Մահացել էհունվարի 26, 2019(2019-01-26)[7][4][8][…] (86 տարեկան)
Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Ժանրերջազ[4] և գործիքային երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, դերասան, երգիչ, դաշնակահար, երաժշտական գործիքավորող, ջազ երաժիշտ, սցենարիստ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոռեժիսոր և երաժիշտ
Գործիքներդաշնամուր[4][9] և վոկալ
ԼեյբլColumbia Records և Philips Records
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա (1949)
ԱնդամակցությունMichel Legrand et son orchestre?
ԱմուսինCatherine Michel? և Մաշա Մերիլ
Պարգևներ
Կայքmichellegrandofficial.com
 Michel Legrand Վիքիպահեստում

Միշել Ժան Լեգրան (ֆր.՝ Michel Legrand, փետրվարի 24, 1932(1932-02-24)[2][3][4][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[5][1] - հունվարի 26, 2019(2019-01-26)[7][4][8][…], Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։

Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն։ Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիլեսպիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 Օսկար մրցանակների։

Ջազմեն և գործիքավորող[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին, ընդամենը 19 տարեկան հասակում, նա գրում է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար։ Հենց հայրն էլ նրան ծանոթացնում է վարիետեի երգի աշխարհին։ Այսպիսով, Լեգրանը սկսում է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի կարիերա՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ։ Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկում է դիրիժորի աշխատանք։

1954 թվականին, ամերիկյան «Կոլումբիա» ընկերության խնդրանքով, նա կրկին ֆրանսիական ջազի դասախոսություններ է կարդում[13]։ "I love Paris" ալբոմը մեծ հաջողությաւն է հասնում՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով։ Լեգրանը ձեռք է բերում միջազգային համբավ։ Ոգեշնչվելով Սթեն Քենթոնից՝ նա կարճ ժամանակով աշխատում է նաև որպես ջազի մենակատար. Holiday in Rome 1955 թվականին, Michel Legrand Plays Cole Porter[14] 1957 թվականին, Legrand in Rio՝ 1958 թ.-ին։ 'Legrand Jazz" ալբոմի համար Միշել Լեգրանը 1958 թվականին Նյու Յորքում ձայնագրություններ է կատարում Մայլս Դևիսի, Ջոն Քոլթրեյնի և Բիլ Էվանսի հետ՝ այդպիսով դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից։

1957 թվականին, Լեգրանը Մոսկվայի համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավեր է ստանում[15]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?nom_acteur=LEGRAND%20Michel&ident=24333&debut=0&record=1&from=ok
  6. https://www.larousse.fr/encyclopedie/personnage/Michel_Legrand/129322
  7. 7,0 7,1 7,2 Le compositeur Michel Legrand est mort (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  8. 8,0 8,1 8,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  9. Montreux Jazz Festival Database
  10. Légion d'honneur: les promus du Nouvel an 2016 - Stars, politiques, victimes d'attentats... (ֆր.) // Paris MatchHachette Filipacchi Médias, Hachette, 2016. — ISSN 0397-1635; 0031-2029
  11. Le Télégramme, Le Télégramme de Brest et de l'Ouest (ֆր.) — 1944. — ISSN 0751-5928
  12. Chinen, Nate (մարտի 21, 2012). «Միշել Լեգրան «Երաժշտություն»». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին. (անգլ.)
  13. Michel Legrand, Rien n'est grave dans les aigus, Le Cherche Midi, 2013, 67
  14. Նրա առաջին ջազի ձայնասկավառակը մեծ լսարանի համար
  15. Jours de fête à Moscou : Le voyage des Français au festival mondial de la jeunesse en 1957 Արխիվացված 2011-04-20 Wayback Machine », France Culture, 19 avril 2011 (documentaire de 54 minutes).(ֆր.)
  16. Մ. Ժ. Լեգրանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Լեգրան» հոդվածին։