Աննա Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Աննա Մելիքյան
ռուս.՝ Анна Меликян
Анна Гагиковна Меликян.jpg
Ծնվել էփետրվարի 8, 1976 (47 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2002)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
ԱմուսինՌուբեն Դիշդիշյան
Պարգևներ
IMDbID 1346885

Աննա Մելիքյան (փետրվարի 8, 1976(1976-02-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Սիրո մասին» ֆիլմի համար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մելիքյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 8-ին, Բաքվում, սակայն մեծացել է Երևանում։ 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա։

Եղել է Սերգեյ Սոլովյովի աշակերտուհին։ Սովորելու ընթացքում նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպիսիք են «Անդանտե», «Կոնտրաբաս» ֆիլմերը։ Ուսանողական աշխատանքի համար նկարահանել է «Պոլիտելի» ֆիլմը Նելի Ուվարովայի դերակատարությամբ։

Առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարս»-ը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ Ջրահարսը, ստացավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվեց Օսկարի։ «Աստղ» ֆիլմի համար նա Կինոտավր փառատոնում ստացավ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար։

Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում[2]։

Նաև Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]