Անդրեյ Պրոշկին
Անդրեյ Պրոշկին | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 13, 1969 (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1252884 |
Անդրեյ Պրոշկին (ռուս.՝ Прошкин, Андрей Александрович, սեպտեմբերի 13, 1969, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ։
Ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 1999 թվականին` Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Մարլեն Խուցիև ի արվեստանոցը)։ 1994-2000 թվականներին աշխատել է որպես երկրորդ ռեժիսոր Կարեն Շահնազարովի և Ալեքանդր Պրոշկինի խմբերում։ 1998-2000 թվականներին ռեժիսոր է եղել Ռոսիա 1 և ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքների հաղորդումներում։ 2002 թվականին Անդրեյ Պրոշկինը նկարահանել է իր դեբյուտային «Սպարտակ և Կալաշնիկով» ֆիլմը, որը ռուսական և միջազգային կինոփառանոններում արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` «Ոսկե արծիվ» կինոմրցանակի` խաղարկային կինոյի լավագույն ռեժիսորական դեբյուտ անավանակարգում։
Անդրեյ Պրոշկինը Ալեքսեյ Գերմանի, Էլդար Ռյազանով, Ալեքսանդր Սոկուրովի, Յուրի Նորշտեյնի, Դանիիլ Դոնդուրեյ, Ալեքսանդր Գելմանի, Վլադիմիր Դոստալի, Վիտալի Մանսկու, Բորիս Խլեբնիկովի և Ալեքսեյ Գերման կրտսերի հետ եղել է «Կինոսոյուզ»[1] կինեմատոգրաֆիստների և պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստական կազմակերպությունների և միավորումների միության հիմնադիրներից մեկը։ Առաջին հանդիպման ժամանակ, որը կայացել է 2011 թվականի հունիսի 1-2-ը, Անդրեյ Պրոշկինը ընտրվել է «Կինուսույուզի»[2] նախագահ։
Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կինոակադեմիայի անդամ է[3][4]։
Կինը մոնտաժող Նատալյա Կուչերենկոն է։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր
- 2002` «Սպարտակ և Կալաշնիկով»
- 2002` «Ներգործության ուժ 4», «Փոքր ամառ» սերիա
- 2004` «Թիթեների խաղը»
- 2005` «Զինվորական դեկամերոն»
- 2007` «Դատական սյունակ», «Պատվերով երեխան» և «Ամուսնանալ արքայազնի հետ» սերիաներ
- 2009` «Մինեսոտա»
- 2010` «Նարնջի հյութ»
- 2012` «Հորդա»
- 2014` «Թարգմանիչը»
- 2015` «Օռլեան»
- 2017` «Բժիշկ Ռիխտերը»
- 2018` «Բժիշկ Ռիխտերը», 2 եթերաշրջան
Սցենարիստ
- 2004` «Թիթեռների պարը», Վլադիմիր Կոզլովի հետ համատեղ
Դերասան
- 2006` «Կապ»` Բժիշկ
- 2018` Մի նշանակման պատմություն` Միլյուտին
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սպարտակ և Կալաշնիկով»
- 2002` «Կինոտավրիկ» փառատոնի միջազգային մրցանակ (Սոչի)
- 2002` «Արտեկ» մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակ` ամենահետաքրքիր ֆիլմի համար
- 2002` «Ստալկեր» մրցանակ` «Ստալկեր մարդու իրավունքներ մասին ֆիլմերի միջազգային փառատոն» Մոսկվայում[5]
- 2002` Սոչիի «Կինոտավր» բաց ռուսական կինոփառատոնի «Դեբյուտ» մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակ[6]
- 2002` «Ոսկե արծիվ» կինոմրցանակ խաղարկային կինոյում լավագույն ռեժիսորական դեբյուտ անվանակարգում[7]
- 2003` Բանֆիի Banff World Media Festival միջազգային կինոփառատոնի մրցանակ` լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում
- 2003` Բուենոս Այրեսի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային երկրորդ կինոփառատոնի գլխավոր մրցանակ
- 2003` Զլինի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ[8][9]
«Թիթեռնիկի խաղը»
- 2004` Վլադիվաստոկի «Մերիդիանի և Տիխի» միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ
- 2004` ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի մրցանակ` («Ստակլեր» միջազգային փառատոն)[10]
- 2004` «Բայց պարտությունը հաղթանակից դու ինքդ չպետք է տարբերես» մրցանակ` ռուսական բաց «Կինտավր» կինոփառատոնում, Սոչի[6]
«Մինեսոտա»
- 2009` Վ. Պրեմիխովի անվան Գրան-պրի Բլագովեշչենսկում անցկացվող «Ամուրյան աշուն» կինոփառատոնում[11]
«Նարնջի հյութ»
- 2010` Գրան-պրի` հանդիսատեսի համակրանք մրցանակ` լավագույն լիամետրաժ խաղային ֆիլմի համար` Մոսկվայի հայրենական «Մոսկովյան պրեմիերա» 7-րդ կինոփառատոնում[12]
«Հորդա»
- 2012` «Արծաթե Գեորգի» մրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոն[13]
- 2012` Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոմրցանկի առաջադրում (Asia Pacific Screen Awards)` լավագուն ֆիլմ անվանակարգում[14]
- 2012` Ազգային կինոքննադատների և կինոմամուլի «Սպիտակ փիղը» մրցանակի առաջադրում` լավագույն ֆիլմ անվանակարգում[15]
- 2013` «Ոսկե արծիվ» կինոմրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար[16]։ «Հորդա» ֆիլմը հավակնել է «Ոսկե արծիվ» մրցանակին 12 անվանակարգերում, այդ թվում և` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[17]։
«Թարգմանիչը»
- 2015` Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի պրոֆեսիոնալ մրցանակ` հեռուստատեսային ֆիլմերի ոլորտում` «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում[18] և «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ» անվանակարգի մրցանակ (1-4 սերյաներին)»[19] և առաջադրում «Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում (1-4 սերիաներ)։
Հանրային դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին ստորագրել է Ռուսաստանում սկսված հակաուկրաինական արշավի և ռուսական զորքերի` Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված նամակը[20]։
2018 թվականին մարտին սատարել է Եվրոպական կինոակադեմիայի դիմումը Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի համար[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «История КиноСоюза»։ О союзе։ «КиноСоюз»։ Վերցված է 2013-09-04
- ↑ «Председателем нового «Киносоюза» избран режиссёр Андрей Прошкин»։ Новости > Культура։ Газета.Ru։ 2011-07-01։ Վերցված է 2013-09-04
- ↑ Максим Марков (2012-10-15)։ ««Орда» нацелилась на азиатско-тихоокеанский «Оскар»»։ Бездна новостей։ Ридус։ Վերցված է 2013-09-04
- ↑ «Academy Members A – Z»։ The Academy (անգլերեն)։ Asia Pacific Screen Awards։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է 2013-09-03
- ↑ «Призеры 2002»։ Архив 2002։ Международный кинофестиваль «Сталкер»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-25-ին։ Վերցված է 2013-09-04
- ↑ «Призеры 1991—2005 гг.»։ История։ Кинотавр։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին։ Վերցված է 2013-09-03
- ↑ «Лауреаты премии «Золотой орёл» за 2002 год»։ Национальная Академия кинематографических искусств и наук России։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2013-09-04
- ↑ Ксения Дагорова (2003-11-13)։ «Наши снова в моде»։ Газета «Культура», № 44(7403)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-03-ին։ Վերցված է 2013-09-03
- ↑ Леонид Павлючик (2003-11-14)։ «Русское кино в моде»։ Жизнь։ «Труд», № 212։ Վերցված է 2013-09-04
- ↑ «Призеры 2004»։ Архив 2004։ Международный кинофестиваль «Сталкер»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2013-09-04
- ↑ «Награды 2009»։ История։ «Амурская осень». Фестиваль кино и театра на Амуре։ Վերցված է 2013-09-04
- ↑ «Призеры VIII Московского фестиваля отечественного кино «Московская премьера»»։ Итоги։ Кинофестиваль «Московская премьера»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2013-09-04
- ↑ Сусанна Альперина (2012-06-30)։ «Завершился 34-й ММКФ»։ «Российская газета»։ Վերցված է 2013-09-04
- ↑ «Winners & Nominees 2012» (անգլերեն)։ Asia Pacific Screen Awards[en]։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է 2012-12-30
- ↑ «Четыре слона ушли «Фаусту»»։ «Вечерний Петербург», № 231(24787)։ 2012-12-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-27-ին։ Վերցված է 2013-09-03
- ↑ Татьяна Хорошилова (2013-01-28)։ «Первый павильон»։ Кино։ «Российская газета»։ Վերցված է 2013-09-04
- ↑ Валерий Кузнецов (2012-12-27)։ «Объявлен шорт-лист премии «Золотой Орёл»»։ «Российская газета»։ Վերցված է 2013-09-04
- ↑ ««Физрук» и «Мажор» стали самыми успешными сериалами 2014 года»։ ТАСС։ 20 марта 2015։ Վերցված է 2015-03-20
- ↑ «Номинанты на премию Ассоциации продюсеров кино и телевидения за лучшие телефильмы и сериалы 2014 года»։ Cinemotion։ 6 марта 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 2015-03-20
- ↑ «Мы с вами!»։ kinosoyuz.com։ 2014-03-08
- ↑ «The European Film Academy Free Oleg Sentsov!»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է 2019-02-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Андрей Прошкин»։ Энциклопедия отечественного кино под редакцией Любови Аркус։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-10-ին։ Վերցված է 2013-09-04
- «Прошкин Андрей»։ «Сеанс»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-07-ին։ Վերցված է 2013-09-04
- Полина Сурнина (2010-09-04)։ «Интервью с режиссёром фильма «Святитель Алексий» Андреем Прошкиным»։ «Сноб» (չաշխատող հղում)
- Игорь Карев (2011-07-05)։ ««Конфликт — крайняя степень диалога»»։ Культура > Люди։ Газета.Ru։ Վերցված է 2013-09-04
- Полина Рыжова (2012-09-21)։ ««Жертва – это очень сильный поступок»»։ Культура > Кино։ Газета.Ru։ Վերցված է 2013-09-04
- Снежана Артамонова (2011-08-23)։ «Андрей Прошкин заканчивает съемки фильма «Орда»»։ Новости > Культура։ Вести.Ru։ Վերցված է 2013-09-04
- Андрей Прошкин (2012-02-07)։ «Орда навсегда»։ Блог։ «Сеанс»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2013-09-04
- Полина Рыжова (1 апреля 2015)։ «Режиссёр Андрей Прошкин о жизни после «Тангейзера»»։ Газета.ru
|