Ժաննա Ֆրիսկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Ֆրիսկե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Жанна Фриске
Ի ծնե անունԺաննա Վլադիմիրովնա Կոպիլովա
Ծնվել է08 հուլիս 1974
Մոսկվա
ԵրկիրՌուսաստան
Մահացել էհունիսի 15, 2015(2015-06-15)[1] (40 տարեկան)
Բալաշիխա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Ժանրերփոփ, պարային երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հողորդավարուհի, ֆոտոմոդել
Գործիքներվոկալ
Գործունեություն1996-2013
ԿրթությունՌուսական պետական հումանիտար համալսարան
ԱնդամակցությունBlestyaschie?
ԱմուսինԴմիտրի Շեպելև
Ստորագրություն
Ստորագրություն
 Zhanna Friske Վիքիպահեստում
Ժաննա Ֆրիսկեի ինքնագիրը

Ժաննա Վլադիմիրովնա Ֆրիսկե (մինչև 1996 թվականը կրել է ծնողների ազգանունը՝ Կոպիլովա[2], հուլիսի 8, 1974(1974-07-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 15, 2015(2015-06-15)[1], Բալաշիխա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս հայտնի երգչուհի, հաղորդավարուհի, ֆոտոմոդել, դերասանուհի։ Ռուսաստանի շոու-բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից։ Ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում։ Ստեղծագործական ուղին սկսվել է 1996 թվականին և մինչև 2003 թվականը հանդես է եկել «Блестящие» խմբում։ 2003 թվականին երգել է առանձին։ Մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Վլադիմիր Բորիսի Կոպիլովը (հետագայում՝ Ֆրիսկե)[2] (ծնվ. 1952 թվականին), նախկին արտիստ, աշխատել է Մշակույթի գործիչների կենտրոնական տանը, 1992 թվականից զբաղվում է բիզնեսով։ Դուբայում ունի սեփական հյուրանոց[3]։
  • Մայրը՝ Օլգա Վլադիմիրի Կոպիլովան (ծնվ. 1952 թվականին)[4][5], ծնվել է Կուրգանի մարզի Շումիխա քաղաքում։
  • Տատիկը՝ Պաուլինա Վիլհեմի Ֆրիսկեն ապրել է Օդեսայի Նայցի գյուղում, եղել է կթվորուհի, այնուհետև տեղի հյորանոցում՝ ադմինիստրատոր, խոհարար և մատուցողուհի[6]։.
  • Ժաննան ունեցել է երկվորյակ եղբայր, որի գետ ծնվել է 7 ամսական հասակում, սակայն եղբայրը մահացավ ծննդի ժամանակ։ Ժաննան այդ մասին բավականին ուշ է իմացել[4]։.
  • Քույրը՝ Նատալյա Կոպիլովան (այժմ՝ Ֆրիսկե)[2] (ծնվ. 21 ապրիլի 1986) 2007-2008 թվականներին հանդես է եկել «Блестящие» խմբում[7]։.
  • Զարմիկներն ու զարմուհիներն ապրում են Օդեսայում[8][9]:.

Ժաննան սովորել է Մոսկվայի Պերովո շրջանի թիվ 406 միջնակարգ դպրոցում, որն ավարտելէ 1991 թվականին։ Մասնակցել է դպրոցական ինքնագործունեության խմբակներին։ Զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ և ակտոբատիկայով, այցելել է բալետային խմբակ և պարախմբակ[10]։.

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի հումանիտակ համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետ, որը չի ավարտել։ Կարճ ժամանակով կահույքի վաճառքով զբաղվող գործակալությունում աշխատել է որպես մենեջեր[10]։.

1996 թվականին սկսել է երգչուհու ստեղծագործական կարիերան «Блестящие» համույթում։ Խմբում երգելու տարիներին ձայնագրվեցին 4 ձայնասկավառակներ և 3 ծրագրեր։

2003 թվականին մասնակցել է «Վերջին հերոսը-4» («Последний герой-4») ռեալիթի շոուին, որտեղ հասավ մինչև եզրափակիչ։ Ավարտից հետո Ժաննան հայտարարեց խմբից դուրս գալու և առանձին երգելու մասին։ 2005 թվականին Ժաննան կրկին մասնակցեց «Վերջին հերոսը-5» ռեալիթի շոուին։ Մասնակցել է «Աֆրիկայի սիրտը» («Сердце Африки»), «Կայսրություն» («Империя»), «Կրկես աստղերի հետ» (ռուս.՝ «Цирк со звёздами»), «Կրկես» («Цирк») ծրագրերին։ 2008 թվականին մասնակցել է «Սառցե դարաշրջան-2» («Ледниковый период-2») նախագծին, որտեղ սահել է Վիտալի Նովիկովի հետ, իսկ հետո՝ Մաքսիմ Մարինինի հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին թողարկվեց Ժաննայի առաջին ալբոմը «Жанна» անվանումով[11]։ Աբոմի որոշ երգերի հիման վրա տեսահոլովակներ նկարահանվեցին («Лечу в темноту», «Ла-ла-ла», «Где-то летом»)։

2004 թվականին դուրս եկավ նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը («Գիշերային պարեկ», Ночной дозор) որտեղ Ժաննան խաղաց Զավուլոնի սիրուհի վհուկ Ալիսայի դերը[12]։ Ֆիլմի շարունակության մեջ («Ցերեկային պարեկ», Дневной дозор (фильм)) Ֆրիսկեի հերոսուհուն ավելի մեծ տեղ տրվեց, այդ պատճառով Ժաննայի դերակատարմամվ վհուկի նկարը զարդարեց ֆիլմի աֆիշը[13]։ Ֆիլմի բազմաթիվ հնարքներ Ժաննան անձամբ է կատարել։

2010 թվականին Ժաննայի մասնակցությամբ դուրս եկավ մեկ այլ ֆիլմ՝ «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» («О чём говорят мужчины»)։ Ժաննան խաղացել է Ով եմ ես («Кто Кто я?») դետեկտիվ ֆիլմում, որի պրեմիերան կայացավ 2010 թվականի նոյեմբերի 11-ին։ Ժաննան նկարահանվել է մի քանի ամսագրերի համար («Maxim», «Top Beauty», «InStyle», «OK!», «allure» и «Elle»)։ Հանդիսացել է «Orient Watch», «Rexona», Ակտիվա յոգուրդի ընկերությունների դեմքը[14][15][16]

2011-2012 թվականներին Ժաննան վարել է «Արձակուրդներ Մեքսիկայում» («Каникулы в Мексике») ռեալիթի շոուի առաջին երկու եթերաշրջանները[17]։.

Պաշտոնապես ամուսնացած չէ։ Քաղաքացիական ամուսինը ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելևն է[18][19]։ 2013 թվականի ապրիլի 7-ին Մայամիում ծնվել է նրանց որդին՝ Պլատոնը։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդաբերությունից հետո Ժաննան սկսեց բողոքել գլխացավերից։ Հետազոտություններից պարզվեց, որ Ժաննայի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք է։ Դրանցի հետո Ժաննան բուժման կուրսեր ստացավ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում[20]. Նույն թվականի աշնանը Ժաննան դադարեց հայտնվել հասարակությանը և նկարներ տեղադրել Ինստագրամի իր պաշտոնական էջում[21]։ 2014 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակեցին Ժաննայի հիվանդության մասին լուրերը[22][23][24][25]. 2014 թվականի հունվարի 20-ին ընտանիքի անդամները պաշտոնապես հաստատեցին Ժաննայի հիվանդության մասին լուրերը[26]։ Ժաննայի հոր մեկնաբանմամբ, Ժաննայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի չարորակ ուռուցք՝ գլիոբլաստոմա[27]։ 2014 թվականի հունվարից Ժաննան բուժման կուրսեր ստացավ Նյու-Յորքի Memorial Sloan-Kettering Cancer Center հոսպիտալում[28][29]։

Ռուսաստանի առաջին հեռուստաալիքը հատուկ հանգանակություն կազմակերպեց Ժաննայի բուժման ծախսերը հոգալու նպատակով[30]. 2014 թվականի հունվարի 24-ին հանգանակության արդյունքում հավաքվեց 66 447 800 ռուբլի։ Իսկ Ռուսֆոնդի միջոցով՝ 1 307 615 ռուբլի[31][32]։ 2014 թվականի հունվարի 27-ին երգչուհու պրոդյուսերը հայտնեց, որ նյու-յուրքյան կլինիկայի բժիշկները դրական եզրակացություն են տվել Ժաննայի բուժման կապակցությամբ[33]։ Հունվարի 31-ին կլինիկայի ծախսերը փակելուց հետո որոշվեց, որ մնացած գումարը կուղղվի չարորակ ուռուցքներով հիվանդ երեխաների բուժմանը[34]։

2014 թվականի հունվարի 30-ին Ժաննային օգնության խնդրանքով հանրությանը դիմեց Շերոն Օզբորնը, Օզզի Օզբորնի կինը[35]։. 2014 թվականին բուժման երկարատև կուրսերից հետո Ժաննան վերականգնողական պրոցեդուրաների նպատակով հաստատվեց Յուրմալայում, որտեղ տոնեց իր 40-ամյակը։ 2014 թվականի հոկտեմբերին երգչուհին վերադարձավ Մոսկվա։ Մինչ այդ երգչուհին գամված էր հաշմանդամի սայլակին, որից հետո ինքնուրույն քայլելու փորձեր կատարեց[36][37][38][39]։ 2015 թվականի հայտարարվեց, որ Ժաննան վերսկսել է բուժման կուրսերը ԱՄՆ-ում[40]։.

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգացանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժաննա, 2005

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Блестящие» խմբում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Джаз и фанки»
  • 1999 - «Только ты»
  • 2000 - «Колыбельная»
  • 2000 - «Белым снегом»
  • 2001 - «Долго тебя ждала»
  • 2002 - «За четыре моря»
  • 2002 - «А я всё летала»
  • 2003 - «Апельсиновый рай»

Մենակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Лечу в темноту»
  • 2004 - «Ла-ла-ла»
  • 2005 - «Где-то летом»
  • 2005 - «На губах кусочки льда»
  • 2006 - «Мама Мария»
  • 2006 - «Малинки» («Дискотека Авария» խմբի հետ)
  • 2007 - «Я была»
  • 2008 - «Жанна Фриске»
  • 2009 - «Американец»
  • 2009 - «Портофино»
  • 2009 - «Вестерн»
  • 2009 - «А на море белый песок»
  • 2010 - «Дождь»
  • 2011 - «Пилот»
  • 2011 - «Ты рядом» (совместно с Джиганом)
  • 2011 - «Падает снег» (совместно с In-Grid)
  • 2012 - «Навсегда!»
  • 2012 - «Тихо падает снег» (Դմիտրի Մալիկովի հետ)
  • 2012 - «Плачь и умоляй»
  • 2012 - «Олимпийский огонь»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Блестящие» խմբում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Цветы» (1997)
  • «Облака» (1997)
  • «Ча-ча-ча» (1998)
  • «Где же ты, где» (1998)
  • «Новый год» (1998)
  • «Чао, бамбина!» (1999)
  • «Чао, бамбина! (Дискотека Авария Remix)» (2000)
  • «За осенью придёт зима» (2000)
  • «Белым снегом» (2000)
  • «Белым снегом (Remix)» (2000)
  • «Долго тебя ждала» (2001)
  • «Ау-ау» (2001)
  • «За четыре моря…» (2002)
  • «За четыре моря… (Remix)» (2002)
  • «А я всё летала» (2002)
  • «Апельсиновая песня» (2003)

Մենակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2001 «Лечу в темноту» Ռոման Պրիգունով Ժաննա
2004 «Ла-ла-ла» Ռոման Պրիգունով Ժաննա
2005 «Где-то летом» Ռոման Պրիգունով Ժաննա
2006 «Малинки feat. Дискотека Авария» Խինդրեկ Մաասիկ TBA
2007 «Я была» Մարատ Ադելշին TBA
2008 «Жанна Фриске» Ալան Բադոև TBA
2009 «Портофино» Ալան Բադոև TBA
2009 «Вестерн feat. Տանյա Տերեշինա» Խինդրեկ Մաասիկ TBA
2009 «А на море белый песок» Պավել Խուդյակով TBA
2011 «Пилот» Խինդրեկ Մաասիկ TBA
2011 «Ты рядом feat. Джиган» Պավել Խուդյակով TBA
2013 «Навсегда» Պավել Խուդյակով TBA

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Չարտեր[41]
Ռուսաստան և ԱՊՀ (TopHit Ընդհանուր Թոփ 100) Ռուսաստան (TopHit Մոսկովյան Թոփ 100) Ռուսաստան (TopHit Սանկ-Պետերբուրգի Թոփ 100) Ուկրաինա (TopHit Ուկրաինական Թոփ 100) Ուկրաինա (TopHit Կիևի Թոփ 100) TopHit 100 պատվերների ռադիոչաթ Ռուսաստան և ԱՊՀ (TopHit Ընդհանուր տարեկան)
2004 «Ла-ла-ла» 3 4 - - - - 19
2005 «Где-то летом» 2 6 - - - - 22
«На губах кусочки льда» 27 - - - - 16 -
2006 «Мама Мария» 9 6 - - - 12 46
2007 «Я была» 11 17 - - - 5 50
2008 «Жанна Фриске» 24 31 65 64 - 29 135
2009 «Портофино» 33 39 - - - 15 157
«А на море белый песок» 11 12 26 - 4 5 31
2010 «Дождь» 100 - - - - 31 -
2011 «Пилот» 21 20 40 12 35 12 88
«Ты рядом» 71 - - 27 37 10 -
«Падает снег» (feat In-Grid) 152 - - - - 50 -
2012 «Навсегда» 103 - - - - 8 -
«Тихо падает снег» (feat Дмитрий Маликов) 128 - - 68 - 24 -

«-» նշանակում է, որ երգը բացակայում է չարթում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե գրոմոֆոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - «Малинки» երգի համար, ռուս.՝ Дискотека Авария խմբի հետ
  • 2010 - «А на море белый песок» երգի համար

Муз-ТВ մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - հաղթանակ երեք անվանակարգերում՝ լավագույն կարատողուհի, լավագույն տեսահոլովակ, լավագույն դուետ ռուս.՝ Дискотека Авария խմբի հետ

Տարվա երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - դափնեկիր «Где-то летом» երգի համար
  • 2006 - դափնեկիր «Мама-Мария» երգի համար
  • 2009 - դափնեկիր «А на море белый песок» երգի համար

MTV Russia Movie Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Fashion People Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - լավագույն հաղորդավար «Արձակուրդներ Մեքսիկայում» նախագծի համար[42].

Glamour Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - տարվա երգչուհի Glamour ամսագրի համաձայն[43].
  • 2009 - տարվա երգչուհի Glamour ամսագրի համաձայն[44].

Ձայնային ճանապարհ (ռուս.՝ Звуковая дорожка)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - ամենասեքսուալ երգչուհի[45].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Фальшивые биографии
  3. Смелова Ирина (2012 թ․ ապրիլի 23). «Жанну Фриске ограбили и избили» (ռուսերեն). Издательский Дом "Собеседник". Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին. «Я был в Дубае по работе, убирать было некому. У меня в столице Арабских Эмиратов свой отель, приходится туда часто ездить, следить за всем.»
  4. 4,0 4,1 «Семейная ТАЙНА Жанны Фриске!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  5. «Жанна Фриске (Zhanna Friske) - Досье». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  6. 7DN.RU / Караван историй / Жанна Фриске. Остров мечты
  7. Наталья Фриске (Natalia Friske) - все о знаменитости
  8. 7DN.RU / Караван историй / Жанна Фриске. Остров мечты
  9. Наталья Фриске. Биография.
  10. 10,0 10,1 «Жанна Фриске» (ռուսերեն). www.vokrug.tv. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  11. Алла Жидкова (2005 թ․ հոկտեմբերի 6). «Откровения Жанны Фриске». Дни.ру. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  12. Алексей Гордеев. (13 января 2006). «СМИ: Любовные сцены с Жанной Фриске увидит вся страна» (ռուսերեն). www.utro.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  13. Постер фильма «Дневной дозор»
  14. «orientwatch». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  15. «Вера Брежнева стала лицом Rexona» (ռուսերեն). Корреспондент.net. 5 августа 2009. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  16. «Activia и Y&R Russia призывают проснуться от зимней спячки» (ռուսերեն). www.sostav.ru. 23.01.2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  17. «Алена Водонаева - новая хозяйка виллы в Мексике» (ռուսերեն). cosmo.ru. 9.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «Гражданский муж Фриске Дмитрий Шепелев попросил людей молиться за Жанну» (ռուսերեն). Московский Комсомолец. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  19. «Гражданский муж известной певицы Жанны Фриске подтвердил, что она больна раком» (ռուսերեն). Lifenews.ru. 20.01.2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  20. Жанна Фриске после семи месяцев борьбы с раком не может ходить, НТВ, 23.01.2014.
  21. «Страшная новость о болезни Жанны Фриске шокировала страну». НТВ. 2014 թ․ հունվարի 18. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  22. Тяжелобольную Жанну Фриске отправили на лечение в Германию
  23. «В СМИ пустили слухи о болезни Жанны Фриске». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  24. «Подтверждена болезнь Жанны Фриске». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  25. «У певицы Жанны Фриске обнаружен рак». Российская газета. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  26. Официальный сайт Жанны Фриске - Молимся о выздоровлении Արխիվացված 2014-06-23 Wayback Machine, jeannefriske.com
  27. Онкологи назвали точный диагноз Жанны Фриске - Российская газета, rg.ru
  28. «У Жанны Фриске неоперабельная опухоль мозга». Газета.Ru. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  29. Фриске лечат лучшие врачи
  30. «Первый канал при поддержке Русфонда объявляет о сборе средств на лечение Жанны Фриске». Первый канал. 2014 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  31. Счёт на лечение Жанны Фриске оплачен, rusfond.ru
  32. Первый канал и Русфонд собрали 64,5 млн руб на лечение Жанны Фриске | РИА Новости, ria.ru
  33. Нейрохирурги: шансы Жанны Фриске на выздоровление высоки, Mail.Ru Արխիվացված 2014-07-30 Wayback Machine, news.mail.ru
  34. Русфонд оплатил лечение Жанны Фриске и перечислит 30 млн рублей больным детям, Mail.Ru Արխիվացված 2014-07-26 Wayback Machine, news.mail.ru
  35. Жанне Фриске решили помочь Оззи Осборн и его супруга // Вести. Ru
  36. Жанна Фриске отметила 40-летие в Юрмале, где находится уже месяц
  37. Григорий Лепс в Юрмале собрал деньги на лечение Жанны Фриске
  38. Жанна Фриске вернулась // Газета.ру, 20.10.2014
  39. Жанна Фриске вернулась в Москву после лечения в Китае
  40. «Сегодня вечером» с Андреем Малаховым. Выпуск от 7 февраля
  41. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  42. Виктория Зайченко. «Fashion People Awards-2012: выбраны самые стильные люди России» (ռուսերեն). Woman.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  43. «Женщина года 2006» (ռուսերեն). Женский журнал Glamour. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  44. «Фриске стала «Лучшей певицей»» (ռուսերեն). «Шоу-бизнес.Ру». 2009 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  45. ««Звуковая дорожка» нашла своих удивительных героев». NEWSmuz. 2007 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Ֆրիսկե» հոդվածին։