Մարինա Ալեքսանդրովա
Մարինա Ալեքսանդրովա ռուս.՝ Марина Андреевна Пупенина | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1982[1][2] (42 տարեկան) |
Ծննդավայր | Կիշկունմայշա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Andrey Boltenko?[3] և Իվան Ստեբունով[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարինա Ալեքսանդրովա՝ Վիքիպահեստ | |
Մարինա Անդրեևնա Ալեքսանդրովա (ռուս.՝ Марина Андреевна Александрова, իսկական ազգանունը՝ Պուպենինա (Пупенина)[6][7], օգոստոսի 29, 1982[1][2], Կիշկունմայշա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2016)[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարինա Ալեքսանդրովան ծնվել է 1982 թվականի օգոստոսի 29-ին Հունգարիայի Կիշկունմայշա քաղաքում։ Հայրը՝ Անդրեյ Վիտալևիչ Պուպենինը, հրետանու փոխգնդապետ է (2005)։ Մայրը՝ Իրինա Անատոլևնա Պուպենինան, մինչև 2008 թվականն աշխատել է որպես ասպիրանտուրայի բաժնի մեթոդիստ Ռուսաստանի Ա. Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանում։
1986 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բայկալ, ապա Տուլա, իսկ հետագայում բնակություն է հաստատել Լենինգրադում (1987)։ Մարինան ավարտել է № 308 միջնակարգ դպրոցը (մաթեմատիկական թեքումով) և երաժշտական դպրոց (տավիղի դասարան)։ 1996 թվականին նա սկսել է հաճախել «Вообрази» թատերական ստուդիա (Մանկական արվեստի «Վոզնեսենսկու կամրջի մոտ» պալատ)։
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Շչուկինի անվան թատերական ուսումնարան (մանկավարժ՝ Վալենտինա Նիկոլաենկո)։
2006-2011 թվականներին Մարինա Ալեքսանդրովան եղել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի[9]։
Մարինա Ալեքսանդրովան մասնակցել է «Վերջին հերոսը 3։ Կենդանի մնալ» (ռուս.՝ «Последний герой 3: Остаться в живых») ռեալիթի շոուին և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005-2007 թվականներին Մարինա Ալեքսանդրովան փաստացի ամուսնությամբ ապրել է դերասան Ալեքսանդր Դոմոգարովի հետ։
2008 թվականի հունիսի 7-ից մինչև 2010 թվականի ապրիլ ամուսնացած է եղել դերասան Իվան Ստեբունովի հետ[6]։
2011 թվականից փաստացի ամուսնությամբ ապրում է Առաջին ալիքի ռեժիսոր Անդրեյ Բոլտենկոյի հետ[10].
- Որդի՝ Անդրեյ (ծնվել է 2012 թվականի հուլիսի 11-ին)[11],
- Դուստր՝ Եկատերինա (ծնվել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին). կոչվել է ի պատիվ Եկատերինա II-ի, ում մարմնավորել է Մարինա Ալեքսանդրովան «Եկատերինա» սերիալում[12]։
Դերեր «Սովրեմեննիկ» թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երեք ընկեր» (Պատրիցիա Խոլման)
- «Կտրուկ ուղերթ» (Կարոլլա)
- «Երեք քույր» (Նատաշա)
- «Խելքից պատուհաս» (Սոֆյա Ֆամուսովա)
- «Մալեն» (Արքայադուստր Մալեն)
- «Ջենտլմեն» (Քեթ)
- «Դևեր» (Լիզա Դրոզդովա)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ս | Կայսրությունը հարվածի տակ է | Империя под ударом | Մարիա Ստոլիպինա |
2001 | ֆ | Հյուսիսափայլ | Северное сияние | Անյա |
2002 | ս | Գողը 2։ Վարձով երջանկություն | Воровка 2. Счастье напрокат | Յուլյա |
2002 | ֆ | Ազազել | Азазель | Լիզա |
2002 | ֆ | Գլխավոր դերեր | Главные роли | Եվգենյա |
2003 | ֆ | Հին ավանդություն | Stara baśń. Kiedy słońce było bogiem | Ձիվա |
2003 | ս | Небо в горошек | Ժենյա Ֆիլատովա | |
2003 | ֆ | Ձների հալումը | La fonte des neiges | Ելենա |
2003-2004 | ս | Թշվառ Նաստյա | Бедная Настя | Արքայադուստր Մարիա Հեսսեն Դարմշտադտսկայա |
2004 | ս | Վիոլա Տարականովա։ Հանցավոր կրքերի աշխարհում | Виола Тараканова. В мире преступных страстей | Տոմա |
2005 | ս | Վիոլա Տարականովա 2 | Виола Тараканова 2 | Տոմա |
2005 | ս | Դարաշրջանի աստղը | Звезда эпохи | Վալենտինա Սերովա |
2005 | ֆ | Եվ գնում էր գնացքը | Midioda matarebeli | Զինա |
2005 | ս | Դու իմ երջանկություն | Счастье ты моё | Պոլինա Պեչյորսկայա |
2006 | ս | Վիոլա Տարականովա 3 | Виола Тараканова 3 | Տոմա |
2006 | ս | Վերջին զրահագնացքը | Последний бронепоезд | Տոմա |
2006 | ս | Ուտյոսով։ Երգ կյանքի տևողությամբ | Утёсов. Песня длиною в жизнь | Ելենան երիտասարդ տարիքում |
2008 | ֆ | Կտրուկ ուղերթ | Крутой маршрут | Կարոլա |
2008 | ֆ | Стритрейсеры | Կատյա | |
2009 | ս | Կոտովսկի | Котовский | Աննա Սերգեևնա |
2009 | ֆ | Красный лёд. Сага о хантах | Վերա | |
2009 | ս | Ճշմարտությունը թաքցնում է սուտը | Правда скрывает ложь | Դարյա |
2010 | ս | Ավտոտնակներ | Гаражи | Տատյանա |
2010 | ֆ | Зайцев, жги! История шоумена | Ալինա | |
2010 | ֆ | Թաքնվի՛ր | Прячься! | Իրինա Պենկովսկայա |
2010 | ֆ | Ես քեզ ոչ մեկի չեմ տա | Я тебя никому не отдам | Սվետա |
2011 | ֆ | «Кедр» пронзает небо | Բենտլի | |
2011 | ֆ | All inclusive, или Всё включено | Աննա | |
2011 | ֆ | Ադա տատիկ | Бабушка Ада | Թաիս |
2011 | ֆ | Ամպ բլրի վրա | 坂の上の雲 (テレビドラマ) | Արիադնա |
2011 | ս | Դիմակահանդերի կանոնները։ Երեխան կիսելով | Правила маскарада / Ребёнок пополам | Աննա |
2011 | ֆ | Անօժիտը | Бесприданница | Լարիսա |
2011 | ֆ | Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես | Высоцкий. Спасибо, что живой | Լյուդմիլա Աբրամովա |
2011 | ֆ | Շտապ։ Փնտրում եմ ամուսին | Срочно! Ищу мужа | Ելենա Ստասովա |
2012 | ս | МУР | Պոլինա Մայսկայա | |
2012 | ֆ | Դիպուկահար 2։ Տունգուս | Снайпер 2. Тунгус | Լյուբով Ազարինա |
2012 | ս | Մոսգազ | Мосгаз | Սոնյա Տիմոֆեևա |
2013 | ֆ | All inclusive, или Всё включено 2 | Աննա | |
2014 | ս | Եկատերինա | Екатерина | Եկատերինա II |
2014 | ֆ | Անիրական սեր | Нереальная любовь | Միրա Օռլովա |
2014 | ս | Դահիճ | Палач | Սոնյա Տիմոֆեևա |
2015 | ֆ | Լրտեսի հոգի | Душа шпиона | Բրիգիտա |
2015 | ս | Սարդ | Паук | Սոնյա Տիմոֆեևա |
2015 | ս | Ծնված է աստղ | Рождённая звездой | Կլաուդիա Կովալ |
2015 | ս | Վերադարձնել ամեն գնով | Вернуть любой ценой | |
2015 | ֆ | Ծիր Կաթին | Млечный путь | Նադյա |
2016 | ս | Բորենի | Шакал | Սոնյա Տիմոֆեևա |
2017 | ս | Եկատերինա | Екатерина | Եկատերինա II |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 – Գեղարվեստական հեռուստաֆիլմերի փառատոն Սան Տրոպեում, մրցանակի «Լավագույն նորամուտ» անվանակարգում («Ձների հալումը»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Марина Александрова (ռուս.) — Кино-театр.ру.
- ↑ Марина Александрова обвенчалась с отцом своего ребенка (ռուս.) — Вокруг ТВ, 2012.
- ↑ Стало известно, что причиной развода Ивана Стебунова и Марины Александровой была измена актера (ռուս.) — Вокруг ТВ, 2018.
- ↑ Марина Александрова и Михаил Пореченков стали лауреатами премии "Фигаро" (ռուս.) — лайф, 2017.
- ↑ 6,0 6,1 Елена Лаптева (09.06.2008). «Актриса расписалась с актёром Иваном Стебуновым» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ Э. Яров (18.08.2009). «Марина Александрова бросила мужа ради богатого любовника» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ Почетное звание присвоено указом Президента РФ от 20 сентября 2016 г. № 482. http://docs.cntd.ru/search/ykazprezidenta
- ↑ «Марина Александрова ушла из «Современника»» (ռուսերեն). Известия.ру. 9 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Марина Тищенко. (29 сентября 2015). «Марина Александрова родила дочку в США» (ռուսերեն). «Комсомольская правда в Украине». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Елена Лаптева, Наталия Маргиева. (12 июля 2012). «Актриса Марина Александрова родила сына в Америке». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Марина Александрова готова родить третьего перед сиквелом "Шакала"». Собеседник.ру. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինա Ալեքսանդրովան «Личные вещи» ծրագրում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Ալեքսանդրովա» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ