Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր (հեռուստաշոու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր (այլ կիրառումներ)
Ով է ուզում դառնալ միլիոնատեր
Milonario El Salvador.jpg
Տեսակհեռուստասերիալ և հեռուստահաղորդում
ԺանրՀեռուսաշոու
Ձևաչափխաղ
Արտադրող երկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Լեզու(ներ)Անգլերեն
Ստեղծում
Տևողություն45 րոպե
Հեռարձակում
ԱլիքՇանթ
Ձայնային ձևաչափDolby Digital
IMDbID 0231033
Պաշտոնական կայք

Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր, տրամաբանական հեռուստածրագիր, որի միտքը վերցրված է Ամերիկյան «Who Wants to Be a Millionaire?» ծրագրից և «Sony Pictures Entertainment» հեռուստախաղից։

Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղն ունի 15 հարց։ Ամեն մի հարց ունի 4 տարբերակ, որից միայն մեկն է ճիշտ, մասնակիցը պարտավոր է ընտրել 4 տարբերակից միայն 1 ճիշտ տարբերակը, որը նրան կբերի գումար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը բաղկացած է 5 փուլից, որից ամեն մի փուլը բաղկացած է 5 հարցից։ Առաջին փուլում մասնակիցը ունենում է 3 օգնության հնարավորություն.

  • Դահլիճի օգնություն - Երբ որ մասնակիցը դժվարանում է հարցին պատասխանել նա օգտվում է դահլիճի օգնությունից։ Դահլիճում գտնվող բոլոր անձինք իրենց հնարավորությունների սահմաններում տարբերակներից մեկին փորձում են պատասխանել ճիշտ։ Բոլոր անձանց տրվում են վահանակներ, որոնց շնորհիվ էլ կարողանում են ընտրել ճիշտ պատասխանը։
  • 50:50 - համակարգիչը ջնջում է 4 տարբերակներից 2 սխալ տարբերակները, իսկ այդ 2 տարբերակներից 1-ը մասնակիցը պարտավոր է ընտրել 1 ճիշտ պատասխանը։
  • Զանգ ընկերոջը- Մասնակցին տրվում է 30 վայրկյան, որի ընթացքում մասնակիցը պետք է ընթերցի հարցը իր զանգընկերոջը, իսկ 30 վայրկյանից հետո զանգն ընթատվում է։

2-րդ փուլից սկսած ավելանում է ևս 1 օգնության հնարավորություն.

  • Հարցը փոխել - մասնակիցը կարող է խաղի ընթացքում մեկ անգամ փոխել հարցը։

Հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցերը տրվում են 3 բարդություններով.

  • 1-ին հարցից մինչև 5-րդ հարցը, հարցերը տրվում են 1 բարդության։ Հաճախ այնպիսի հարցեր են տրվում, որ հեռուստադիտողին զվարճանք է պարգևում։
  • 5-րդ հարցից մինչև 10-րդ հարցը, հարցերը տրվում են 2 բարդության։
  • 10-րդ հարցից մինչև 15-րդ հարցը, հարցերը տրվում են 3 բարդության։

Հարցերի օրինակներ (Ճիշտ պատասխանները ներկայացված են թավատառով).

1-ին բարդության հարցեր

  • Ձմեռ պապը բերում է...... (Ա. խաղաղաություն, Բ. խաղալիքներ, Գ. խաղաթղթեր, Դ. խմիչքներ)
  • Հարևանուհին կարող է լինել.... (Ա. «Որոգայթից», Բ. բանակից, Գ. դռկից, Դ. վրանից)
  • «Որոգայթում» ինչի՞ համար են գործող անձինք պատրաստ զոհաբերությունների (Ա. սև արկղը, Բ. Ատլանտիդան, Գ. նոութբուքը, Դ. Ամանորյա սուջուխ)
  • Ժողովրդական խոսք. «Անցավ գլուխդ մի` դիր (ինչի՞) տակ» (Ա. Ցավի, Բ. տոնածառի Գ. կնոջդ կրունկի Դ. գիլիոտինի)
  • Փամբակի հետ միախառնվելով այն առաջացնում է Դեբեդը (Ա. Ձորագետ, Բ. ամենագետ, Գ. մասնագետ, Դ. ճարտարագետ)

2-րդ բարդության հարցեր

  • Ո՞ր բառն է «դուրս մնում» մյուս երեքի ընտանիքից (Ա. ապերասան, Բ. ապերախտ, Գ. անսանձ, Դ. անզուսպ)
  • Այս անուններից որի՞ արմատն է «հպարտ» բառը (Ա. Վախթանգ, Բ. Միրո, Գ. Երեմ, Դ. Գոռ)
  • IFFHS ֆուտբոլի պատմության և ինչի՞ միջազգային ֆեդերացիան է (Ա. նվաճումների, Բ. վիճակագրության, Գ. վիճաբանությունների, Դ. կանոննորի)
  • Այս պարատեսակի անվանմանը հիմքում ընկած է աշխարհագրական տեղանուն (Ա. մազուրկա, Բ. տանգո, Գ. Ուզունդարա, Դ. պոլկա)

3-րդ բարդության հարցեր

  • Տարբերակներից որի՞ հիմքում ընկած չէ «Վարդ» արմատը (Ա. Ռոդոնիտ, Բ. Ռոզեոլա, Գ. Ռոզարիում, Դ. Ռոզմարին)
  • Ո՞ր տարբերակում «թաքնված չէ» ԱՄՆ նահանգի անվանում (Ա. Ինդիանապոլիս, Բ. Միլուոկի, Գ. Արմենիա, Դ. Սկյուտար)

Հայկական «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է 2003 թվականին։ Ցուցադրվել է Հ1 հեռուստաալիքով հետո Շանթով։

Հիմնական նպատակն է ճիշտ պատասխանելով բոլոր 15 հարցերին հաղթել 5.000.000 դրամը։ Ի տաբերիություն շատ ազգային տարբերակների այստեղ կա 4 օգնության հնարավորություն - Հիսուն Հիսուն (50-50), Զանգ ընկերոջը, Դահլիճի օգնություն, առաջին անձեռնմխելի գումարից հետո ավելանում է նաև Հարցը փոխելու հնարավորությունը։

Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր
Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր-վերնագիր.jpg
Տեսակհեռուստասերիալ և հեռուստահաղորդում
ԺանրԻնտելեկտուալ շոու
ՆերկայացնողԱվետ Բարսեղյան
Սկզբի երաժշտությունWho Wants to Be a Millionaire?
Արտադրող երկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Լեզու(ներ)Հայերեն
Սեզոնների քանակ6
Ստեղծում
Վայր(եր)Շանթ ՀԸ
Տևողություն60 րոպե
Հեռարձակում
ԱլիքՀ1
Սկզբնական եթեր2003
Կարգավիճակարդի
Տարեգրություն
Կապված ցուցադրումներՀայ-Q
IMDbID 0231033
Պաշտոնական կայք

Խաղի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին հարց • 500 ֏
  • 2-րդ հարց • 1,000 ֏
  • 3-րդ հարց • 2,000 ֏
  • 4-րդ հարց • 4,000 ֏
  • 5-րդ հարց8,000 ֏ (անձեռնմխելի գումար)
  • 6-րդ հարց • 16,000 ֏
  • 7-րդ հարց • 32,000 ֏
  • 8-րդ հարց • 64,000 ֏
  • 9-րդ հարց • 125,000 ֏
  • 10-րդ հարց250,000 ֏ (անձեռնմխելի գումար)
  • 11-րդ հարց • 500,000 ֏
  • 12-րդ հարց • 1,000,000 ֏
  • 13-րդ հարց • 2,000,000 ֏
  • 14-րդ հարց • 3,000,000 ֏
  • 15-րդ հարց5,000,000 ֏

Ամերիկյան տարբերակի դրամական արժեքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. հարց • $500
  • 2. հարց • $1,000
  • 3. հարց • $2,000
  • 4. հարց • $3,000
  • 5. հարց$5,000 (անձեռնմխելի գումար)
  • 6. հարց • $10,000
  • 7. հարց • $15,000
  • 8. հարց • $25,000
  • 9. հարց • $50,000
  • 10. հարց$100,000 (անձեռնմխելի գումար)
  • 11. հարց • $200,000
  • 12. հարց • $400,000
  • 13. հարց • $800,000
  • 14. հարց • $1,500,000
  • 15. հարց$3,000,000

Մի քանի թողարկում հետո փոխվում է դրամական արժեքները

  • 1. հարց • $100
  • 2. հարց • $200
  • 3. հարց • $300
  • 4. հարց • $500
  • 5. հարց$1,000 (անձեռնմխելի գումար)
  • 6. հարց • $2,000
  • 7. հարց • $4,000
  • 8. հարց • $8,000
  • 9. հարց • $16,000
  • 10. հարց$32,000 (անձեռնմխելի գումար)
  • 11. հարց • $64,000
  • 12. հարց • $125,000
  • 13. հարց • $250,000
  • 14. հարց • $500,000
  • 15. հարց$1,000,000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]