Ավետ Բարսեղյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետ Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | հաղորդավար, բանաստեղծ |
Աշխատանք | 2001-ից |
Պարգևներ և մրցանակներ |
Ավետ Վարդգեսի Բարսեղյան (հուլիսի 23, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Հայաստանի հանրային», «Նոր ալիք», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերության, «Սիգմա TV» ընկերության, հաղորդավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և ապրում է Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցը։ Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է այն և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին։
Հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001-2004 - «Հիթ FM» ռադիոկայան, ծրագրերի հեղինակ և հաղորդավար
- 2001-2003 - «TV5» հեռուստաընկերություն, «Բոնուս» ինտելեկտուալ հաղորդում
- 2003-2009 - «Հայաստանի հանրային» և «Նոր ալիք» հեռուստաընկերություններ, «Սիգմա TV» ընկերություն, ծրագրեր՝ «Առաջին ծրագիր» վարողներ՝ Նազենի Հովհաննիսյանի, Ֆելիքս Խաչատրյանի և Աննա Ավանեսյանի հետ, «Թեժ տասնյակ» վարող՝ Շպռոտի հետ, «Բոնուս», «Կռունկ» վարող՝ Նազենի Հովհաննիսյանի հետ
- 2006թ․ փետրվարի 3-ին՝ - «Հայաստանի հանրային» հեռուստաընկերություն ծրագիր՝ Էմմի «Առաջին ձայնասկավառակի շնորհանդես մենահամերգ» վարողներ՝ Արսեն Գրիգորյանի և Հրաչ Մուրադյանի հետ
- 2007թ․ ապրիլի 1-ին՝ - «Հայաստանի հանրային» և «Նոր ալիք» հեռուստաընկերություններ, «Սիգմա TV» և «32 Production» ընկերություններ, ծրագիր՝ «32 ատամ» վարող՝ Ֆելիքս Խաչատրյանի հետ
- 2007թ․ ապրիլի 12-ին՝ - «Հայաստանի հանրային» և «Նոր ալիք» հեռուստաընկերություններ, «ՓԻ-ԱՐՏ» ընկերություն, համերգ՝ Արսեն Սաֆարյան «Ընդամենը 30»
- 2009-2010 - «Շանթ» հեռուստաընկերություն, «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Բարի լույս», «Հայ Սուպերսթար», «Դուդուկի նվիրյալները»
- 2010-2011 - «Արմենիա» հեռուստատեսություն, «Բարի գիշեր հայեր», «Բարի լույս», «Ճիշտ, թե սուտ» հաղորդումները։
- 2011 - «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթի վարող՝ Գոհար Գասպարյանի հետ
- 2011-2015 - վերադարձ «Շանթ» հեռուստաընկերություն, «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Ուլտրամութ» հաղորդումներ, «Հայ սուպերսթար» նախագծի ժյուրիի անդամ
- 2014-2021 - վերադարձ «Հայաստանի հանրային» հեռուստաընկերություն, «Համեղ մենամարտ», «Գուշակիր մեղեդին», «Հայաստան ջան», «Գերազանցիկը», «Դու գիտես»
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 - «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար»
- 2004 - «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»
- 2016 - Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ավետ Բարսեղյանին շնորհվել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում». Վերցված է 2016 Սեպտեմբեր 29-ին.(չաշխատող հղում)