Հրաչ Մուրադյան (հաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչ Մուրադյան
Hrach Muradyan
Ծնվել էնոյեմբերի 10, 1983(1983-11-10) (36 տարեկան)
Ծննդավայր{{{2}}} Հայաստան, Երևան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Կարողությունհաղորդավար, պրոդյուսեր,դերասան
Մասնագիտություն
Աշխատավայր«ATV»
Կայքinstagram.com/hrachmuradyan

Հրաչ Վաչիկի Մուրադյան (նոյեմբերի 10, 1983, Երևան), հայ հաղորդավար, պրոդյուսեր, դերասան: Ներկայումս աշխատում է «ATV» հեռուստաընկերությունում որպես «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Մուրադյանը (անգլ.՝ Hrach Muradyan,ռուս.՝ Грач Мурадян) ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում: 1992-1997 թվականներին բնակվել է Մոսկվայում: 2000 թվականին ավարտել է Երևանի Մովսես Գորգիսյանի անվան համար 158 միջնակարգ դպրոցը: 2000-2004 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում[1]: 2016-2018 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-1999 թվականներին «Հայ FM» ռադիոկայանի հաղորդավար: 2000-2002 թվականներին աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում որպես «Ի դեպ» երաժշտական ծրագրի հաղորդավար: 2003-2005 թվականներին եղել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների հաղորդավար՝ «Ազգային երաժշտական ալիք» հ/ը, «Դինամիտ FM Երևան» ռադիոկայան, «Արմենակոբ» հեռուստաընկերությունում` վարել է «16» երիտասարդական ծրագիրը, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում վարել է «Բաց նախագիծ»ը,որը հայկական հեռուստատեսության պատմության առաջին թոք շոուն էր:

2005-2010 թվականներին «Ավրորա» ռադիոկայանով վարել է «Արչի շոու» և «Բարի երեկո ավրորա» ծրագրերը: 2010-2011 թվականներին եղել է «Դար 21» հեռուստաընկերության «Դարի գիշեր» հաղորդաշարի հաղորդավարը: 2010 թվականից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն, որի պրոդյուսերն է:

2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար: 2013-2014 թվականներին եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բան ու գործ» հաղորդման,իսկ 2014-2015 թվականներին «Սոված խաղեր» ծրագրի պրոդյուսերը: 2015 թվականին եղել է «ATV» հեռուստաընկերության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի պրոդյուսերը[2]:

2016 թվականի մարտից մինչև նոյեմբեր հանդիսացել է «Աբելի քույրը» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը: 2017 թվականից մինչև այսօր հանդիսանում է «Բյուրո N6» հաղորդման պրոդյուսերը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուլ հաուս (2016)
  • I exist (2016)[3]
  • Սուպեր Մամա 2 (2017) [4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]