ԱՐ (հեռուստաալիք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԱՐ հեռուստաընկերություն
«Ար» ՍՊԸ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1996 |
Հիմնադիր | Հրանտ Վարդանյան |
Սեփականատեր | «Ար» ՍՊԸ |
ԱՐ, հայկական հեռուստաընկերություն, որը հիմնել է Մերուժան Տեր-Գուլանյանը 1997 թվականի հունվարի 23-ին[1]։ Հեռարձակվում է 3 մետրային ալիքով Երևանում, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում և Գեղարքունիքի որոշակի հատվածներում, ինչպես նաև Ռոստելեկոմ, Յուքոմ և ինտերակտիվ մալուխային հեռուստատեսությամբ[2] ՀՀ ամբողջ տարածքում, տարբեր կապուղիներով նաև ՀՀ տարածքից դուրս։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին «ԱՐ»-ի սեփականատերը փոխվեց։ Հրանտ Վարդանյանն այն ներառեց Գրանդ Հոլդինգի ցանկում։ Լրատվական «Սուրհանդակ» հաղորդումը վերանվանվեց «Ազդարար» և հենց 2003-ին համարվեց ամենավարկանիշայինը[փա՞ստ]։
2008 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը լրատվական ծառայության պետը Ալիկ Հակոբյանն էր։ 2016-ի հուլիսի 1-ին ծառայությունը ղեկավարում է հաղորդավար Եվա Մեհրաբյանը։
«Ազդարար»[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստաալիքի գլխավոր լրատվական ծրագիրն «Ազդարարն» է, որը հեռարձակվում է օրը 5 անգամ։ «ԱՐ»-ի լրագրողները լուսաբանել են ՀՀ առաջին դեմքի այցերը Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան և այլ երկրներ։
Այլ հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի լրատվական ծրագրից, «ԱՐ»-ի եթերում 2003 թվականից եթեր էր հեռարձակվում «Ճանապարհ» հաղորդաշարը, որը վարում էր քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։ Հաղորդաշարին հյուրընկալվել են Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Մարգարյանը և այլ հայտնի քաղաքական գործիչներ։ Հետագայում «Ճանապարհը» դարձավ թոք շոու։ «ԱՐ»-ի նախագծերից են «Հատուկ թղթակից», «Մեր մեծերը», «Փնտրեք կնոջը» հաղորդումները։
2013 թվականից «ԱՐ»-ի եթերից հանվել են բոլոր հեռուստասերիալները։