Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՀԱՊՀ, Հարվարդի համալսարան, Թաֆթսի համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
![]() |
Վարդան Մինասի Օսկանյան (փետրվարի 7, 1955, Հալեպ), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (1998-ի ապրիլից մինչև 2008 թ. ապրիլի 15)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Մինաս Օսկանյանը ծնվել էր Մարաշի շրջանում, ամուսնացել էր Սրբուհի Արքայնի հետ, որի հայրը դաշնակցական էր, իսկ մայրը՝ Վարդանուշ Մեծատուրյանը՝ Միսաք Մեծարենցի հարազատ հորեղբոր աղջիկը[1]։
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1979) և Բոստոնի (ԱՄՆ) Թաֆթս համալսարանը (1983), Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցը (1986 թվականին) և Ֆլետչերի համալսարանի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (1992)։ 1990-1992 թվականներին՝ իր հիմնած «Հայկական միջազգային ամսագիր» (անգլերեն) պարբերականի խմբագիր։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի վարչության պետի տեղակալ, 1993-1994 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետ։ 1994 թվականի նոյեմբերից 1997 թվականի հունվարը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։ 1994 թվականից 2008 թվականի ապրիլը, միաժամանակ՝ գլխավորում է ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում[2]։
2008-2012 թթ.՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։
2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
2012 թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Փողերի լվացման» գործով[3]։
2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Գիրք։Օսկանյան։Անկախության ճանապարհով
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 38։
- ↑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԻ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
|
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հալեպ քաղաքում ծնվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Թաֆթս համալսարանի շրջանավարտներ
- ԲՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ արտաքին գործերի նախարարներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- Սիրիայից Հայաստան արտագաղթածներ
- Հայ պետական գործիչներ