Ալեքսանդր Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյան | |||
| |||
|---|---|---|---|
| 2012 - 2017 | |||
| |||
| 1996 - 1998 | |||
| |||
| 1992 - 1996 | |||
| Հաջորդող | Մովսես Աբելյան | ||
| |||
| 1992 - 1993 | |||
| |||
| 2017 - 2023 | |||
| |||
| 2018 - 2023 | |||
| |||
| 2019 - 2023 | |||
| |||
| 2023 թվականից | |||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | ||
| Ազգություն | հայ | ||
| Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1959 (66 տարեկան) | ||
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Ռոբերտ Արզումանյան | ||
Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյան (դեկտեմբերի 24, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984-1990 թվականներին աշխատել է Երևան քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական-նախագծային ինստիտուտում, միաժամանակ, 1989-1990 թվականներին՝ ՀՀՇ լրատվական կենտրոնի տնօրեն, 1990-1991 թվականներին՝ ՀՀ ԳԽ նախագահի օգնական, 1991-1992 թվականներին՝ ՀՀ լիազոր ներկայացուցիչ Հյուսիսային Ամերիկայում, 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։
1996-1998 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1998 թվականի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր-անդամ (2001)։ Արզումանյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման, արցախահայության ինքնորոշման և նրա անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ 1996-1998 թվականներին ղեկավարել և համակարգել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ պատվիրակությունների աշխատանքները, ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող բանակցությունները, ձգտել է գրանցում ապահովել ԼՂ-ի մասնակցությունը, որպես իրավահավասար կողմ։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին Արզումանյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին[2]։
2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Դանիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
2018 թվականին համատեղության կարգով նշանակվել է Նորվեգիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
2019 թվականին համատեղության կարգով նշանակվել է Շվեդիայի թագավորությունում, Ֆիլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2023 թվականին հետ է կանչվել Նորվեգիայի թագավորությունում, Դանիայի թագավորությունում, Շվեդիայի թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։
2023 թվականին նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Ունի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (26 մայիսի, 1992 թ.)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Մելիսա Բրաուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան, Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Ովքե՞ր են դեմ քվեարկել ԵՏՄ անդամակցությանը
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
| ||||||||||||||||||||||
| ||||||
| ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Արզումանյան» հոդվածին։ |
| ||||||||||
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպաններ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀՇ անդամներ
- Հայ դիվանագետներ
- Հայ կալանավորներ և ձերբակալվածներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի արտաքին գործերի նախարարներ







