Զոհրաբ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոհրաբ Մնացականյան
Zohrab Mnatsakanian - 2018 (cropped).jpg
Ծնվել էմարտի 20, 1966(1966-03-20) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններforeign minister?
Քաղաքական կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
Zohrab Mnatsakanian Վիքիպահեստում

Զոհրաբ Հրաչիկի Մնացականյան (մարտի 20, 1966(1966-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախարար (2018)։

Ծննդյան թիվ ու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թ. մարտի 20-ին Երևանում, Հայաստան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։

1989 թ. - Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։

1991 թ. - Մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։

1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. - Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
  • 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
  • 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստան
  • 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
  • 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
  • 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երևան, Հայաստան
  • 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնև, Շվեյցարիա)։
  • 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից[1]։
  • 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)[2]։
  • 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից[3]։
  • 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[4]։
  • 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[5]։
  • 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)[6]։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից[7]:
  • 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար[8]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
---
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցի
Զոհրաբ Մնացականյան

2002 - 2008
Հաջորդող
Շառլ Ազնավուր
Նախորդող
----
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Զոհրաբ Մնացականյան

2002 - 09 հունիսի 2008
Հաջորդող
Շառլ Ազնավուր
Նախորդող
Քրիստիան Տեր-Ստեփանյան
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Զոհրաբ Մնացականյան

09 հունիսի 2008 - 15 սեպտեմբերի 2011
Հաջորդող
Արմեն Պապիկյան
Նախորդող
Կարինե Ղազինյան
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Զոհրաբ Մնացականյան

2011 թ. սեպտեմբերի 15 - 22 ապրիլ 2014 թ.
Հաջորդող
Կարեն Նազարյան
Նախորդող
Կարեն Նազարյան
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Զոհրաբ Մնացականյան

22 ապրիլի 2014 -
Հաջորդող
2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զ. Մնացականյանին Շվեյցարիայի համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնեվի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին
  2. Զ. Մնացականյանին Եվրոպաի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
  3. Զ. Մնացականյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին
  4. Զ. Մնացականյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
  5. Զ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Զ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-05-16 
  8. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-05-12 
  9. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին