Թևան Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թևան Պողոսյան
Դրոշ
ՀՀ ԱԺ պատգամավոր
2012, հոկտեմբերի 5 - չի ավարտել
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայաստանի ամերիկյան համալսարան
Գիտական աստիճան՝ Ճարտարագիտության մագիստրոս
Արվեստների մագիստրոս
Մասնագիտություն՝ Ճարտարագետ-սիստեմատեխնիկ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 2, 1972(1972-12-02) (48 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Զավակներ 5 զավակ
 
Պարգևներ

«ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ, «Մխիթար Գոշի մեդալ»

Թևան Ժիրայրի Պողոսյան (դեկտեմբերի 2, 1972(1972-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին պատգամավոր (անկուսակցական)[1]։

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևան Պողոսյանը ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 2-ին Հայկական ԽՍՀ-ի մայրաքաղաք Երևանում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ներկայումս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը։

Ստացել է ճարտարագետ-սիստեմատեխնիկի որակավորում, ունի Ճարտարագիտության մագիստրոսի գիտական աստիճան։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

1996-1997 թվականներին եղել է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի և պահուստների վարչության մասնագետ, իսկ 1997 թվականից` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետը։

1997-1999 թվականներին Թևան Պողոսյանը աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունում` Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն։

1999-2000 թվականներին` «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ մարկետինգի և վաճառքի բաժնի ղեկավար։ 2000-2012 թվականներին եղել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը։

2001-2012 թվականներին Թևան Պողոսյանը եղել է Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրենը։ Սրան զուգահեռ՝ 2002 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում։

2012 թվականի հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2018 թվականից ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի հինգ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]