Մովսես Աբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Աբելյան
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1963
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան

Մովսես Աբելյան (1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականին Երևանում։ Երեք տարեկանից բնակվել է Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղում, որտեղ էլ 1980 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս և փոխդեկան։ 1991 թվականից, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ։

  • 1998-2003, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։ Դիվանագիտական ծառայության ընթացքում նախագահել է ՄԱԿ-ի ԳԱ 5-րդ կոմիտեն և Մանկական հիմնադրամը, ինչպես նաև հանդիսացել է Զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ, խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցող և ԳԱ 57-րդ նստաշրջանի կազմակերպության բարեփոխումների հարցերով համակարգող։
  • 2001, ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագահ։
  • Մինչև 2016, Գլխավոր ասամբլեայի վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) և Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։
  • 2011 ապրիլ-2016 մարտ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցերով բաժանմունքի տնօրենի պաշտոնը։ Այս պաշտոնում Մովսես Աբելյանը խորհրդատվություն է տրամադրել Անվտանգության խորհրդի նախագահին, անդամներին, ինչպես նաև ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ։
  • 2016 մարտ-2019 հունիս, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով օգնական[3]։
  • 2019 հունիսից, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա [2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]