1990-1994 - Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Իրավաբան-իրավագետ։
1993-1996 - աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ։
1998-1999 - աշխատել է «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
1999 - Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։
1999-2000 - աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես փաստաբան։
1999-2000 - աշխատել է «Դիկէ» իրավաբանական ծառայություն ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան։
2000-2002 - «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար։
2006-2007 - աշխատել է ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես իրավաբան։
2000-2007 - եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։
2007 - 2012 - ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։
մայիսի 6, 2012 թվական - Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։
2014 թ․ դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգությանը»։
2011 թվականին Հայաստանի Հանրապետության գերագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային Ժողովի՝ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգության» փորձը, ՀՀ Գերագույն օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԿԳԲ–ի, այսինքն՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև՝ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, օրինակ՝ ԳՌՈՒ–ի[4], այսինքն՝ ԽՍՀՄ–ի կամ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց[5]։
Զարուհի Փոստանջյանը «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, շքանշանով և հուշամեդալով՝ մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար՝ ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով։