Գևորգ Հովհաննիսյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
| Գևորգ Հովհաննիսյան | |
| Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
|---|---|
| Կրթություն՝ | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
| Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
| Ծննդյան օր | 1907 |
| Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
| Վախճանի օր | 1957 |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Գևորգ (Կիմիկ) Հարությունի Հովհաննիսյան (1907, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կուսակցական և պետական գործիչ, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար (1947-1954), միաժամանակ` 1947 թվականից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից` ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ[1]։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Համամիութենական կինոակադեմիայի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1925 թվականին նշանակվել է Թբիլիսիի Վ. Ի. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպության հրահանգիչ, 1931-1932 թվականներին եղել է Լենինականում Հայաստանի 2-րդ պետական թատրոնի տնօրեն (այժմ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն), 1932-1933 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի տնօրեն[2]։ 1935 թվականից ղեկավարել է Մոսկվայում Հայաստանի մշակույթի տունը։ Վերադառնալով Հայաստան՝ ղեկավարել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
1940-1944 թվականներին եղել է Երևանի կինոստուդիայի տնօրեն, 1944-1947 թվականներին՝ ՀԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ, 1947-1954 թվականներին՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար։ Միաժամանակ եղել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության վարչության նախագահը, 1948 թվականից՝ նաև ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից արվեստի գործերի վարչության պետ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1939) և Կարմիր աստղի (1944) շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատմություն». www.mfa.am. Վերցված է 2026-09-12-ին.
- ↑ ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- С. Симонян «Дипломаты армянского происхождения XX века»․
- ԽՄԿԿ անդամներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- 1907 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- 1957 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պետական գործիչներ
- Հայաստանի արտաքին գործերի նախարարներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- Հայ կուսակցական գործիչներ