Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն
Изображение логотипа
ՏեսակՊիոներական շարժում
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրվածմայիսի 19, 1922
Լուծարվածհոկտեմբերի 1, 1990
Գլխադասային գրասենյակՄոսկվա, ԽՍՀՄ
Գլխավոր քարտուղարNikolay Pavlovich Chaplin?
Անվանված էՍպարտակ և Վլադիմիր Լենին
Վերադաս կազմակերպությունԽորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միություն
(ՀամԼԿԵՄ)
Պարգևներ
Լենինի շքանշան և Լենինի շքանշան
«Արտեկ» պիոներական ճամբարի մասին պատմող խորհրդային փաստագրական ֆիլմ (1940 թվական)(ռուս.)

Վ․ Ի․ Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն (ռուս.՝ Всесоюзная пионерская организация имени В. И. Ленина), մասսայական երիտասարդական կոմունիստական կազմակերպություն 9-15 տարեկան երեխաների համար, որը գոյություն է ունեցել Խորհրդային Միությունում 1922-1991 թվականներին։

1922 թվականի մայիսի 19-ին ՌԿԵՄ Համառուսաստանյան II կոնֆերանսի որոշմամբ պիոներական ջոկատներ ստեղծվեցին ողջ Միությունում։ Կազմակերպության դրույթները սահմանված են եղել ՌԿ(բ)Կ ԿԿ «Պիոներական շարժման մասին» (1924, օգոստոս), «Պիոներ շարժման վիճակի և առաջնահերթ խնդիրների մասին» (1928, հունիսի 25), «Պիոներական կազմակերպության աշխատանքի մասին» (1932, ապրիլի 21), «Վ. Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության 50-ամյակի մասին» (1972, մարտի 26) ԽՄԿԿ ծրագրերում։ Գործել է «Վ. Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպությունների մասին կանոնադրության» համաձայն։ Ղեկավար մարմին է համարվել Համամիութենական պիոներական կազմակերպության կենտրոնական խորհուրդը։

Իր հիմնական խնդիրն էր համարում «երեխաներին դաստիարակել կոմունիստական կուսակցության գործին նվիրվածության, սովետական ժողովրդի հեղափոխական, մարտական և աշխատանքային ավանդույթներին հավատարմության, սոցիալիստական հայրենիքի հանդեպ սիրո և թշնամիների նկատմամբ անհաշտվողականու թյան ոգով»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 98