Վահան Փափազյան (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Հակոբի Փափազյան
Ծնվել էհունվարի 29, 1957(1957-01-29) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան, դիվանագետ
ԱշխատանքԱրտաքին գործերի նախկին նախարար
ԱշխատավայրՀայաստանի արտաքին գործերի նախարարություն

Վահան Հակոբի Փափազյան (հունվարի 29, 1957(1957-01-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ։ 1993-1996 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Փափազյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 26-ին Երևանում։

1974-1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1980- 1991 թվականներին Փափազյանը աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում։ 1991 թվականին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 1992 թվականը։ 1992 թվականին նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև 1993 թվականը։

1993-1996 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ արդեն 1997-1998 թվականներին եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Վահան Փափազյանն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kutaisyan, Tigran. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». www.divanaget.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.