Արմեն Գրիգորյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Գրիգորյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 թ.-2021 2021 օգոստոսի 19-ից | ||||
Նախորդող | Արմեն Գևորգյան | |||
| ||||
2021 հուլիսի 14-օգոստոսի 19 | ||||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան և ՀԱՀ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքագետ և պետական գործիչ | |||
Ծննդյան օր | դեկտեմբերի 25, 1983 (41 տարեկան) | |||
Ծննդավայր | Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Արմեն Վալերիի Գրիգորյան (դեկտեմբերի 25, 1983, Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, քաղաքագետ, նախկին ակտիվիստ[1][2], Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Գրիգորյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում։ 2001 թվականին ավարտել է Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ պաշտպանության բանակ։ 2009 թվականին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա՝ ավարտելով այն 2011 թվականին[5]։ 2012 թվականի մարտից մինչև 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում՝ քաղաքացիական հասարակության գծով պատասխանատուի պաշտոնում։ 2015 թվականի ապրիլից 2018 թվականի մայիսը՝ աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ ընտրական ծրագրերի համակարգողի պաշտոնում։
Հրապարակախոսական և գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2013 թվականներին զբաղվել է «Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում. բնութագրիչները և ձևավորման ուղիները» գիտական աշխատանք-գրքի հեղինակմամբ[6]։ 2011 թվականից մինչ օրս հրապարակում է վերլուծական հոդվածներ «Սիվիլնեթ», «ՄեդիաՄաքս» և «EVN report» լրատվական կայքերի համար՝ Հայաստանի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսական և քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական-միջազգային թեմաներով[7]։ 2015 թվականից դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ որպես հրավիրյալ դասախոս։
Քաղաքացիական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի փետրվարին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։ 2017 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել 3000 դիտորդ։ 2017 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում «Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության» թեմաներով։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա Հեղափոխությանը, եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ[1], բազմիցս վարել հանրահավաքներ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առևանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել[8]։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
Թավշյա հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվտանգության խորհրդի քարտուղար
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ մայիս ամսին, Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար[3]։ Պաշտոնից ազատվել է 2021 թվականի հուլիսի 14-ին, և նշանակվել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, զուգահեռաբար արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ Արմեն Գրիգորյանը նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, և երկրորդ անգամ նշանակվել անվտանգության խորհրդի քարտուղար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ««Ժողովուրդը ցանկացած ժամանակ կարող է իրացնել իր իշխանությունը». Արմեն Գրիգորյան» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 11․11․2021թ․)։
- ↑ «Արմեն Գրիգորյանը մոռացե՞լ է իր հակառուսական անցյալը» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 11․11․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
- ↑ «http://seco.am/security_council/secretary?lang=hy». seco.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Վարչապետի աշխատակազմ, Արմեն Վ. Գրիգորյան
- ↑ Արեգ 73(չաշխատող հղում)
- ↑ «Արմեն Գրիգորյանի հեղինակած հրապարակումները EVN report վերլուծականում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Գրիգորյանի հեղինակած հրապարակումները Սիվիլինեթ լրատվականում
- Արմեն Գրիգորյանի հեղինակած հրապարակումները Մեդիամաքս լրատվականում
- Արմեն Գրիգորյանի հեղինակած հրապարակումները EVN report վերլուծականում Արխիվացված 2017-05-27 Wayback Machine
Նախորդող Յուրի Խաչատուրով |
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան 17 մայիսի 2018 թ. - |
Հաջորդող - |
|
- ԵՊՀ շրջանավարտներ
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարտունի (Արցախ) քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքագետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- Հայաստանի արտաքին գործերի նախարարներ