Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
ՀապավումԹԻՀԿ
Հիմնադրված2000 թվական
Նպատակներկոռուպցիայի կանխարգելում, կառավարության գործունեության թափանցիկության ապահովում
Գլխադասային գրասենյակԵրևան, Սարյան փ. 12
Գործադիր տնօրենՍոնա Այվազյան
Վերադաս կազմակերպությունԹրանսփարենսի Ինթերնեյշնլ
ՀիմնադիրԱմալյա Կոստանյան
Կայքtransparency.am
Նախկին անվանում(ներ)Տարածաշրջանային զարգացման կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, ոչ կառավարական հասարական կազմակերպություն Հայաստանում։ 2001 թվականից Թրանսփարենսի Ինթերնեյշնլ ոչ կառավարական միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին Ամալյա Կոստանյանի կողմից։ Սկզբում կազմակերպությունը գործել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ անվամբ[2]։ 2008 թվականի փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ)։

ԹԻՀԿ-ի գլխավոր նպատակը կոռուպցիայի կանխարգելումն է՝ կառավարության գործունեության թափանցիկության և հաշվետվողականության խթանման միջոցով[3]։

Ներկայումս, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը Սոնա Այվազյանն է[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹԻՀԿ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր կոռուպցիայի կանխարգելման, թափանցիկ ընտրությունների անցկացման, կառավարման համակարգերի աշխատանքի թափանցիկության ամրապնդման ուղղությամբ։ Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների ժամանակ ԹԻՀԿ-ն «Ականատես» դիտորդական առաքելության միջոցով իրականացնում է ընտրությունների դիտորդություն[5]։

2014 թվականին «Բաց կառավարման գործընկերություն» ծրագրի շրջանակներում ԹԻՀԿ-ի կողմից ներկայացվել են տարբեր առաջարկներ, որոնք միտված են եղել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի, պետական գնումների գործընթացի, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության ապահովմանը[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Բաց հասարակությունների հիմնադրամներ - Հայաստան»-ի հետ համատեղ 2011 թվականից սկսած շնորհում է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը։ Մրցանակը շնորհվում է «սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց»[7]։

2023 թվականից մրցանակը շնորհվում է կոռուպցիայի դեմ պայքարում նշանակալի ներդրում ունեցած մարդկանց։ Տարբեր տարիներին այս մրցանակին են արժանացել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը (2011)[8], քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը (2012)[9], իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանը (2013)[10] և Լարա Ահարոնյանը (2014), լրագրողներ Մարիաննա Գրիգորյանը (2015)[10] և Թեհմինե Ենոքյանը (2016)[11], «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը (2017)[12], «Ռեստարտ» ուսանողական շարժումը (2018)[13], «Հետք»-ի հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը և «Սիվիլնեթ»-ի լրագրող Մկրտիչ Կարապետյանը (2023)[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կազմակերպությունը». Transparency.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն». infocom.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  3. ԴեՊո, ՀԿ. «ՀԿ ԴեՊո :։ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն». ՀԿ ԴեՊո (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  4. ««Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի տնօրեն Սոնա Այվազյան. «Ընդհանուր առմամբ, խախտումները տեխնիկական են, ոչ մտադրված»». Hetq.am. 2019 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  5. ««Ականատես» դիտորդական առաքելության նախնական տեղեկանքը արտահերթ ընտրությունների մասին». Hetq.am. 2021 թ․ հունիսի 9. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  6. «Աշխատանքային խումբ - Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան». www.ogp.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ». Transparency.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  8. «ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ». hraparak.am. 12/12/2011.
  9. «Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակը՝ Լալա Ասլիկյանին». www.7or.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  10. 10,0 10,1 «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ». Transparency.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  11. Ecolur. «Լրագրող Թեհմինե Ենոքյանը` Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի 2016թ-ի դափնեկիր - Ecolur». www.ecolur.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  12. «Ամալյա Կոստանյանի մրցանակ». Իրազեկ քաղաքացիների միավորում. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Ամալյա Կոստանյանի անվան 2018թ. մրցանակը հանձնվել է «Ռեստարտ» նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին». Hetq.am. 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  14. «ԹԻՀԿ-ը շնորհեց Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը հետաքննող լրագրողներին - FBnews». www.fbnews.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.