Իրազեկ քաղաքացիների միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրազեկ քաղաքացիների միավորում
UIC Armenia.jpg
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀապավումԻՔՄ
Հիմնադրված2013
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքuicarmenia.org

Իրազեկ քաղաքացիների միավորումը (ԻՔՄ), Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Համաձայն ԻՔՄ ՀԿ պաշտոնական կայքի, միավորման գործունեությունն ուղղված է ապատեղեկատվության և հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա դրա ունեցած ազդեցության նվազեցմանը[1]:

Ըստ ԻՔՄ ՀԿ պաշտոնական կայքի, կազմակերպությունը չի «ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր»[1]:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի, կազմապերպության նպատակն է «բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում», ինչը, ըստ կազմակերպության, «ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական և անբաժանելի բաղադրիչն է»[1]: Կազմակերպությունը նաև պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարձրացման համար թե´քվեարկության օրը դիտորդություն իրականացնելով և թե´ դրան նախորդող գործընթացների վրա ազդեցության միջոցով[1] :

Բոլոր տեսակի նյութերը նախապատրաստելիս «Իրազեք քաղաքացիների միավորումը» առաջնորդվում է ժողովրդավարական արժեքների առաջմղման նպատակով՝ որևէ պարագայում չարդարացնելով ագրեսիվ պատերազմները, մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև մարդկության կամ բնության դեմ հանցագործությունները:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ն իր ստորաբաժանումներով հանդերձ, ստանձնել է մի շարք հանրային պարտավորություններ, որոնք պարտադիր չեն Հայաստանի օրենսդրությամբ։ Մասնավորապես, կազմակերպությունն ունի բնապահպանական քաղաքականություն, որի նպատակը վնասակար արտանետումների նվազեցումն է՝ կազմակերպության գործունեության ընթացքում էլեկտրաէներգիայի, ինչպես նաև թղթի և պլաստիկի սպառման նվազեցմամբ։ Կազմակերպությունը իր միջոցառումներն իրականացնում է և գրասենյակները վարձակալում է անվասայալակներով անձանց տեղաշարժմանը հարմարեցված շինություններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնել է հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը[1] 2014 թվականին:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանում լրագրողական դաշտի որակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև անմիջականորեն է մասնակցում լրատվական գործունեությանը՝ FIP.am (Փաստերի ստուգման հարթակ) ապատեղեկատվության դեմ պայքարող (ֆակտ չեքինգ) կայքի միջոցով[1]:

ԻՔՄ ՀԿ հրապարակումները հիմնականում վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, ժողովրդավարական արժեքներին ու հաստատություններին, տնտեսությանը, ընտրություններին, ինչպես նաև որոշ ոլորտներում քաղաքացիների իրավունքներին[1]:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև իրականացրել է լրատվական գործունեություն ArmRusInfo ռուսալեզու լրատվական կայքերի միջոցով՝ 2016-2018 թթ․ ընթացքում։

«Իրազեք քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իրականացնում է հետևյալ ծրագրերը․

  • Քաղաքացիների իրավունքների մասին հանրային իրազեկվածության բարձրացում
  • ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մշտադիտարկում
  • Հայաստանում պրոպագանդայի և ապատեղեկատվության օբյեկտիվ ընկալման ձևավորում և դրանց ազդեցության նվազեցում
  • Արտաքին քաղաքականության շուրջ հանրային քննարկումներ
  • Փաստերի ստուգման լրագրության զարգացումը Հայաստանում
  • Տեղեկատվական միջավայրի պաշտպանումը մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից և պրոպագանդայից արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում
  • Բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը խորհրդարանական ընտրությունների նկատմամբ և խթանել բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումները
  • Eu4HumanRights: Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով
  • Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով
  • Watchdog. hետաքննական լրագրության խթանումը Հայաստանում

ԻՔՄ ՀԿ-ն նաև զբաղվում է լրագրողների ուսուցմամբ․ կազմակերպում «Արտաքին քաղակաքականություն և լուսաբանում» թեմայով սեմնիար-կոնֆերանսներ, որոնց ընթացքում «Off the Record» ֆորմատով ելույթ են ունենում և մասնակիցների հարցերին պատասխանում Հայաստանում տարբեր երկրների Արտակարգ և լիազոր դեսպաններ (ԱՄՆ, Լեհաստան և այլն), Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ինչպես նաև նախարարներ և պետական կառույցի և հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչներ։ ԻՔՄ ՀԿ-ն նաև կազմակերպում է «Փաստերի ստուգման լրագրության» դպրոցներ, որտեղ դասախոսությամբ հանդես են գալիս մեդիա ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից, մասնավորապես՝ Ալեքսեյ Նաբոժնյակը ուկրաինական StopFake լրատվականից, Տարաս Իլկիվն «ԻնտերնյուսՈւկրաինայից» և այլոք։ Միջոցառումը նպատակ ունի զարգացնել ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ լրագրողների և ուսանողների մասնագիտական հմտությունները Fact Checking լրագրության ոլորտում:

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սկզբից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը և գործադիր իշխանության այլ ճյուղեր նախապատրաստվում էին ընտրություններին: Այդ փուլում ԻՔՄ ՀԿ-ին հաջողվեց առաջ մղել 12 ենթաօրենսդրական կարգավորում, որոնք բխում էին ժողովրդավարական ընտրությունների նպատակից: Առաջմղման գործընթացի շրջանականերում կազմակերպությունը մասնակցել է ԱԺ-ում 4+4+4 բանակցային ձևաչափին և իրականացրել առաջմղմանն ուղղված այլ քայլեր։ ԻՔՄ-ն նաև բարձրացրել է մի շարք ՔՀԿ-ների պահանջները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Ոստիկանությունում։

2017 թվականի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը լրջացնելու և գիտելիքները բարձրացնելու նպատակով կազմակերպության կողմից հրապարակվել են տեսանյութեր, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում և հեռարձակվել հեռուստատեսությունների և ռադիոյի միջոցով։

2017թ․ ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպությունն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն՝ «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակում։ Կազմակերպությունը նաև հավատարմագրել է European Platform for Democratic Elections-ի դիտորդներին, որոնց հետ կազմել է համատեղ շրջիկ դիտորդական խմբեր։ Ընտրությունների դիտորդության արդյունքներով հրապարակվել են զեկույցներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 2018թ․ մասնակցել է ընտրական օրենսդրության բարեփոխումներին՝ որպես վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար։

Կազմակերպությունը դիտորդական առաքելությամբ մասնակցել է 2018թ․ սեպտեմբերի 21-ի Երևանի ավագանու ընտրություններին, Հրազդանի ՏԻՄ ընտրություններին և դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ունի շահերի բախումը և կոռուպցիոն այլ ռիսկերը  բացառող գրավոր քաղաքականություն: Կազմակերպության ղեկավար մարմիններն են գործադիր տնօրենը, ծրագրերի համակարգողը և 5 անդամներից բաղկացած խորհուրդը:

Իշխանության տարանջատման նպատակով կազմակերպության խորհուևդը կազմվում է կազմակերպության գործադիր տնօրենի և ծրագրերի համակարգողի հետ փոխկապակցվածություն չունեցող և կազմակերպության աշխատակից չհանդիսացող հանրությանը հայտնի անձանցից:

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրազեկ քաղաքացիների միավորման թիմի անդամներ են[1].

  • Դանիել Իոաննիսյան, ծրագրերի համակարգող,
  • Աշխեն Մուշեղյան, գործադիր տնօրեն
  • Փիրուզա Պետրոսյան, գրասենյակի օգնական
  • Շուշաննա Վրացյան, սոց. մեդիա մարքեթինգի մենեջեր
  • Վահե Ղուկասյան, խմբագիր,
  • Քրիստինե Գորոյան, թարգմանիչ
  • Շուշան Հարությունյան, թարգմանիչ
  • Տաթևիկ Քերոբյան, մեդիա մոնիտորինգի փորձագետ
  • Արեն Մելիքյան, մեդիա մոնիտորինգի փորձագետ
  • Աննա Փամբուխչյան, մոնիտորինգային ծրագրերի համակարգող
  • Վահրամ Թոքմաջյան, պատմաբան-փորձագետ
  • Վիկտորյա Անդրեասյան, ծրագրի օգնական
  • Արևիկ Սիմոնյան, ծրագրի օգնական
  • Հովսեփ Ղազարյան, ծրագրի օգնական
  • Կարինե Կիրակոսյան, լրագրող
  • Սևադա Ղազարյան, լրագրող
  • Էդգար Հակոբյան, իրավաբան
  • Փայլակ Կարապետյան, հաշվապահ
  • Խորեն Գրիգորյան, վիդեոմոնտաժող-օպերատոր

Գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն անդամակցում է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին, որի Հայաստանի ազգային պլատֆորմին անդամակցում են 200-ից ավել կազմակերպություններ: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի նպատակը Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացումն է, ինչպես նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև փորձի փոխանակում ապահովելը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդամակցում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքին, որի սահմաններում իրականացնում է ընտրությունների դիտորդություն:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]