Շվեդիայի խորհրդարանական ընտրություններ (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շվեդիայի խորհրդարանական ընտրություններ (2018)
Շվեդիա
սեպտեմբերի 9, 2018

Տեսակ Swedish general election?

Պաշտոն Prime Minister of Sweden? և Ռիկսդագի անդամ[1]

Նախորդ 2014 Swedish general election?

Հաջորդ 2022 Swedish general election?

2018 թվականի Շվեդիայի խորհրդարանական ընտրություններ, Շվեդիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018 թ. սեպտեմբերի 9-ին, որի արդյունքում ընտրվել են Ռիկսդագի 349 պատգամավորներ, ովքեր էլ, իրենց հերթին, պետք է ընտրեն Շվեդիայի վարչապետին[2][3]։

2014 թվականի տնտեսական ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության երկամսյա գործունեությունից հետո վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Լյովենի Ձախ կառավարությունը պարտվեց բյուջեի մասին քվեարկությունը 153/182 ձայնով, որի պատճառն այն էր, որ շվեդ ժողովրդավարների խմբակցությունը քվեարկեց ընդդիմության հետ միասին[4]։

2014 թվականի դեկտեմբերի 26-ին համաձայնագիր էր ստորագրվել սոցիալ֊դեմոկրատների, կանաչների, պահպանողականների, լիբերալների, կենտրոնամետների և քրիստոնեա֊դեմոկրատների միջև, որպեսզի ապահովվի քաղաքական կայունությունն առնվազն մինչև 2022 թ.[5]։Համաձայնագիրը պարունակում է երկու հիմնական դրույթներ՝ Որպես վարչապետի թեկնածու կընտրվի այն անձը, ով կունենա առավելագույն աջակցություն։ Դա վերաբերում է վարչապետի ինչպես ներկայիս, այնպես էլ նոր թեկնածուներին։

Փոքրամասնության կառավարությանը հնարավորություն կտրվի ունենալ սեփական բյուջեն, որը կարող է ընդունվել համաձայնագիրը ստորագրած կուսակցությունների կամավոր հրաժարման արդյունքում։

Բանակցություններից հետո 2014 թ. դեկտեմբերի 27-ին նշանակված ընտրությունները չեղյալ հայտարարվեցին։ 2015 թ. հոկտեմբերի 9-ին քրիստոնեա֊դեմոկրատների կուսակցությունը դուրս եկավ համաձայնագրից, սակայն կառավարությունը գոյատևեց մինչև հաջորդ հերթական ընտրություններ։

Կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանում ներկայացված[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ֊դեմոկրատներ (շվեդ.՝ Socialdemokraterna) (S) ՝Շվեդիայի հնագույն և խոշորագույն քաղաքական կուսակցությունը։ Ռիկստագի 349 տեղերից 113֊ը պատկանում է այս կուսակցությանը։ Գործող կառավարության հիմնական ուժն է, որտեղ աշխատում է Կանաչների կուսակցության հետ միասին։ Նրա ներկայիս առաջնորդ Ստեֆան Լյովենը 2014 թ. հոկտեմբերի 3֊ից գործող վարչապետն է և հայտարարել է, որ պլանավորում է վերընտրվել։

Չափավոր կոալիցիոն կուսակցությունը (շվեդ.՝ Moderaterna) (M)՝ Ռիկսթագում իր մեծությամբ երկրորդն է (349 տեղից 84-ը)։ 2006-2014 թթ. եղել է կառավարող կուսակցություն, իսկ այդ ժամանակաշրջանի առաջնորդ Ֆրեդրիկ Ռայնֆելդտը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Կուսակցությունը երեք այլ կուսակցությունների հետ միավորված է «Ալյանս» քաղաքական կոալիցիայի մեջ. բոլոր չորս կուսակցությունները պետք է միասին ձգտեն վերադառնալ իշխանության։ Ալյանսն ունի ավելի շատ պատգամավորներ, քան իշխող կուսակցությունները, սակայն ընդդիմադիր դիրքերում է գտնվում։ Ռայնֆելդտը կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարվել է 8 տարի վարչապետ աշխատելուց հետո, 2015 թ. հունվարի 10-ին իրեն այդ պաշտոնում փոխարինեց Աննա Կինբերգ Բատրան։ Երկու տարի անց, կուսակցության ցածր վարկանիշի պատճառով, վերջինս հրաժարական տվեց։ Կինբերգ Բատրան իր հրաժարականի մասին հայտնեց 2017 թ.․ օգոստոսի 25-ի առավոտյան կայացած մամլո ասուլիսի ընթացքում[6]։ Նախկին վարչապետ և Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Կարլ Բիլդտի թեկնածությունն առաջարկեցին, սակայն վերջինս հրաժարվեց առաջարկից[7]։ Ի վերջո, Ուլֆ Կրիստերսոնը 2017 թ. հոկտեմբերի 1-ին կայացած կուսակցական համաժողովում ընտրվեց կուսակցության առաջնորդ[8]։

Շվեդ դեմոկրատները (շվեդ. Sverigedemokraterna) (SD) իր մեծությամբ երրորդ խորհրդարանական կուսակցությունն է - (349 տեղից՝ 49-ը) 2014 թվականի ընտրություններում կուսակցությունն իր ներկայացուցչությունը Ռիքսթագում ավելացրեց 29 տեղով՝ դառնալով մեծությամբ երրորդը։ 2005 թվականից կուսակցությունն առաջնորդում է Իմմի Օկեսսոնը։ Այլ կուսակցություններ բազմիցս են հայտարարել Շվեդ դեմոկրատների հետ համագործակցությունից հրաժարվելու մասին՝ որպես պատճառ նշելով ներգաղթյալների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի նկատմամբ վերջիններիս թշնամական վերաբերմունքը։

Կանաչների կուսակցությունը (շվեդ.՝ Miljöpartiet de Gröna) (MP) իր մեծությամբ չորրորդ խորհրդարանական կուսակցությունն է (349 տեղից՝ 25-ը). Կանաչների կուսակցությունը սոցիալ֊դեմոկրատների հետ միասին ձևավորել են իշխող կոալիցիան։ Սա միակ շվեդական կուսակցությունն է, որ ունի երկու ղեկավար՝ Գուստավ Ֆրիդոլինը (2011 թվականից), որ զբաղեցնում է կրթության նախարարի պաշտոնը, և Իզաբելլա Լեվինը (2016 թվականից)՝ միջազգային զարգացման և համագործակցության նախարարը։

Կենտրոնամետ կուսակցությունը (շվեդ.՝ Centerpartiet) (C)՝ Ռիքսդագում իր մեծությամբ հինգերորդն է (349 տեղից՝ 22֊-ը)։ 2006-2014 թթ. Ռայնֆելդտի կառավարության մաս էր կազմում, իսկ ներկայումս Ալյանս կոալիցիայի մեջ է ներգրավված։ 2011 թվականից Կենտրոնամետ կուսակցությունը ղեկավարում է Աննի Լյոֆը։ Որոշ հարցերի շուրջ նա համագործակցում է սոցիալ֊դեմոկրատների հետ։

Ձախ կուսակցությունը (շվեդ. Vänsterpartiet) (V)՝ Ռիքսդագում իր մեծությամբ վեցերորդն է(349 տեղից՝ 21ը)։ Նրա ներկայիս առաջնորդն է Յունաս Շյոստեդտը։ Նա նշել է, որ կուսակցությունը ձգտում է մասնակցություն ունենալ ապագա կարմրականաչ կոալիցիոն կառավարության մեջ։ Ձախ կուսակցությունը չի հանդիսանում գործող կառավարության մաս, քանի որ նրան չի առաջարկվել մասնակցել այդ կառավարության մեջ 2014 թ. ընտրություններից հետո, սակայն իր ձայներով աջակցում է նրան։

Լիբերալները (շվեդ. Liberalerna) (L) ՝իր մեծությամբ յոթերորդ խորհրդարանական կուսակցությունն է (349 տեղից 19-ը)։ 2006-2014 թթ. Ռայնֆեյդտի կառավարության մասն էր կազմում, հանդիսանում է Ալյանսի անդամ։ 2007 թվականից նրանց առաջնորդն է Յան Բյորկլունդը, նրա ղեկավարումը ավելի ու ավելի հաճախ է քննադատվում կուսակցության ներսում։

Քրիստոնեա դեմոկրատները (շվեդ. Kristdemokraterna) (KD)՝ իր մեծությամբ ութերորդ խորհրդարանական կուսակցությունն է (349 տեղից 16-ը), ներառված է Ալյանսի մեջ։ 2015 թվականից կուսակցության առաջնորդն է Էբբա Բուշ Թորը։ Սոցիոլոգիական հարցումների տվյալներով մեծ հավանականություն կա, որ տվյալ կուսակցությունը մյուս ընտրություններից հետո չի կարող մտնել Ռիքսդագ։

Արտախորհրդարանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեմինիստական նախաձեռնությունը (շվեդ. Feministiskt Initiative) (FI)՝ Ռիքսդագում չունի ներկայացուցչություն, սակայն ներկայացված է Եվրապարլամենտում։ Ունի 1-2 % վարկանիշ։

4 % ընտրական պատնեշը հաղթահարելու հնարավորություն ունի Ծովահենային կուսակցությունը (շվեդ. Piratpartiet), այն ներկայացված է եղել Եվրոպառլամենտում 2009-2014 թթ.։

Շվեդիայի համար այլընտրանք (շվեդ.՝ Alternativ för Sverige)՝ ձևավորվել է Շվեդ դեմոկրատների կուսակցությունից հեռացված նախկին անդամներից։ Կուսակցությունը ղեկավարում է Գուստավ Կասսելստրանդը։

Ընտրական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական Ռիքսդագը բաղկացած է 349 պատգամավորներից,և բոլորը ընտրվում են համամասնական ներկայացուցչության հիման վրա՝ բազմամանդատ կուսակցական ցուցակներով, որոնք կամ բաղկացած են շրջանային խմբերից (խոշոր մասնակիցների մեծ մասը)կամ էլ առանց խմբերի տարանջատելու(Շվեդիայի դեմոկրատներ)։ 29 ընտրատարածքներից յուրաքանչյուրում պետք է ընտրություն կատարվի՝ տարածաշրջանային ներկայացուցչությունն ապահովելու համար։ Մնացած պատգամավորները որոշվում են համամասնական բալանսի հիման վրա, որպեսզի երաշխավորվի, որ տարբեր կուսակցություններից ընտրված պատգամավորներն իրապես ներկայացնում են ընտրողի քվեն։ Շվեդական Սահմանադրությանառաջին մասի 4-րդ գլխում խոսվում է այն մասին, որ Ռիքսդագը պատասխանատվություն է կրում հարկային շրջանառության և օրենքների համար, իսկ առաջին մասի 6-րդ գլխում ասվում է, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում Ռիքսդագի առջև։ Դա նշանակում է, որ Շվեդիայում հաստատված է սահմանադրական միապետության խորհրդարանական ձև։ Ընտրությունների ժամանակ խորհրդարան մտնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել ազգային մակարդակում 4 % կամ ընտրատարածքի մակարդակով՝ 12% և ավելի ընտրական բարիերը։


Սոցիոլոգիական հարցումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Swedish Opinion Polling, 30 Day Moving Average, 2014-2018.png

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքները ըստ կոալիցիա
Sveriges riksdag 2018 enwp.svg
Կուսակցություն Ձայներ % Տեղեր +/-
Սոցիալ֊դեմոկրատներ S 1,724,056 28.4 101 -12
Չափավոր կոալիցիոն կուսակցություն M 1,203,214 19.8 70 -14
Շվեդ դեմոկրատներ SD 1,072,200 17.6 63 +14
Շվեդիայի կենտրոնամետ կուսակցություն C 523,089 8.6 30 +8
Շվեդիայի ձախ կուսակցություն V 481,491 7.9 28 +7
Քրիստոնեա֊դեմոկրատներ KD 387,548 6.4 23 +7
Լիբերալներ L 334,091 5.5 19 ±0
Կանաչների կուսակցություն MP 264,586 4.3 15 -10
Ֆեմինիստական նախաձեռնություն FI 27,006 0.4 0 ±0
Շվեդիայի ծովահենային կուսակցություն ծովահենային կուսակցություն PP
Շվեդիայի համար այլընտրանք AFS
Դիմադրության հյուսիսային շարժում NRM
Կարմրականաչներ (S+MP+V) 2,470,133 40.7 144 -15
Շվեդիայի համար ալյանս (M+C+L+KD) 2,447,942 40.3 142 +1
Շվեդ ժողովրդավարներ (SD) 1,072,200 17.6 63 +14
Անվավեր քվեաթերթիկներ 79,128 - - -
Ընդհանուր 100 349 0
Գրանցված/մասնակցություն 84.4 - -
Աղբյուր՝ SVT Valnatt (6,004 տեղամասերից հաշվարկված է 6,002-ը)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pollofpolls.eu/SE
  2. «Sweden's Prime Minister calls fresh election»։ Վերցված է 3 December 2014 
  3. «Veckans Affärer»։ Veckans affärer։ Վերցված է 3 December 2014 
  4. «Just nu: Regeringskrisen fortsätter»։ SvD.se։ Վերցված է 3 December 2014 
  5. Agreement
  6. «Anna Kinberg Batra avgår som partiledare för Moderaterna»։ Aftonbladet։ Վերցված է 2017-08-26 
  7. «Carl Bildts besked om partiledarfrågan: Inte intresserad»։ Aftonbladet։ Վերցված է 2017-10-02 
  8. «Ulf Kristersson vill göra upp med S om invandringen - DN.SE»։ DN.SE (sv-se)։ 2017-10-01։ Վերցված է 2017-10-02