Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1987 (33 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս և հասարակական գործիչ |
Դանիել Իոաննիսյան (1987 նոյեմբերի 27), հայ հասարակական գործիչ, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 27-ին։
2005 թվականին ավարտել է Երևանի Ա. Մռավյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցը։ 2011 թվականին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 2007 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում («Ժառանգություն» կուսակցությունում)։ 2010-2011 թվականներին աշխատել է 4-րդ գումարման ՀՀ Ազգային Ժողովում՝ որպես պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական, որի ընթացքում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ։
2010 թվականին Իոաննիսյանը համակարգում էր «Կրթության իրավունք» շարժումը։
2011 թվականից աշխատել է տարբեր տեղական լրատվամիջոցների համար, աշխատել է որպես իրավապահ համակարգի վերլուծաբան[1]։
2011-2013 թվականներին աշխատել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում։
2013 թվալանին Իոաննիսյանը թողել է քաղաքական դաշտում իր անմիջական մասնակցությունը և 2014 թվականին հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը[1]։
Տնօրենների հայցը ընդդեմ Իոաննիսյանի[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մարտի 24-ին Դանիել Իոաննիսյանի հիմնած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» sut.am[2] կայքում ձայնագրություններ էր հրապարակել, որոնք փաստում էին, որ դպրոցների ու մանկապարտեզների 114 տնօրեններ զբաղված են եղել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ Ընտրություններից հետո՝ ապրիլի 10-ին 30 տնօրեններ «զրպարտանք և բարի համբավի արատավորում» մեղադրանքով հայց են ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան[3], պահանջելով պարտավորեցնել Դանիել Իոաննիսյանին հերքում հրապարակել և փոխհատուցել իրենց պատճառած վնասը, յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր առմամբ՝ 60 միլիոն ՀՀ դրամ[4][5][6]։
Տնօրենների փաստաբան Հարություն Հարությունյանը պնդում է, որ «տարածվել են զրպարտիչ նյութեր»[5]։ Իոաննիսյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը, մինչդեռ, ասում էր, որ Իոաննիսյանն «ընդամենը արձանագրել է փաստը, և դրանում որևէ զրպարտություն չկա»[5]։ 2017 թ. հուլիսին բոլոր 30 տնօրենները հրաժարվեցին հայցադիմումներից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 ԻՔՄ ՀԿ պաշտոնական կայք
- ↑ «Ցուցակ Հանրապետական կուսակցության համար ընտրողներին ցուցակագրող դպրոցների տնօրենների» անվանումով ցուցակը sut.am կայքում
- ↑ Իոաննիսյան․ Տպավորությունս այնպիսին է, որ հայցադիմումները ի սկզբանե գրված էին ՀՀԿ-ի անունից ներկայացնելու համար
- ↑ Իրավապաշտպաններ. տնօրենների հայցն՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի, ահաբեկելու նպատակ ունի
- ↑ 5,0 5,1 5,2 Դանիելը՝ տնօրենների գուբի մեջ
- ↑ «Տնօրենների մասով որևիցե սուտ բան չենք ասել». Իոաննիսյան