Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատարանի շքամուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Սիլիկյան նոր խճուղի, 4
Կոորդինատներ40°12′35″ հս․. լ. 44°27′35″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկՎարդան Աբրահամյան[1]
Սկսած2009 թվականի փետրվարի 27-ից[1]

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո են Երևան քաղաքաի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և հինգ դատավորից[2].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեզոնանսային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցների տնօրեններն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մարտի 24-ին Դանիել Իոաննիսյանի հիմնած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» sut.am[3] կայքում ձայնագրություններ էր հրապարակել, որոնք փաստում էին, որ դպրոցների ու մանկապարտեզների 114 տնօրեններ զբաղված են եղել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ Ընտրություններից հետո՝ ապրիլի 10-ին 30 տնօրեններ «զրպարտանք և բարի համբավի արատավորում» մեղադրանքով հայց են ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան[4], պահանջելով պարտավորեցնել Դանիել Իոաննիսյանին հերքում հրապարակել և փոխհատուցել իրենց պատճառած վնասը, յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր առմամբ՝ 60 միլիոն ՀՀ դրամ[5][6][7]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Ցուցակ Հանրապետական կուսակցության համար ընտրողներին ցուցակագրող դպրոցների տնօրենների» անվանումով ցուցակը sut.am կայքում
  4. Իոաննիսյան․ Տպավորությունս այնպիսին է, որ հայցադիմումները ի սկզբանե գրված էին ՀՀԿ-ի անունից ներկայացնելու համար
  5. «Իրավապաշտպաններ. տնօրենների հայցն՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի, ահաբեկելու նպատակ ունի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  6. Դանիելը՝ տնօրենների գուբի մեջ
  7. «Տնօրենների մասով որևիցե սուտ բան չենք ասել». Իոաննիսյան