Խափանման միջոց
Jump to navigation
Jump to search
Խափանման միջոցներ, հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով։ ՍՍՀՄ-ում խափանման միջոցը սահմանվել է, որպեսզի կանխվեն հետաքննությունից, նախաքննությունից կամ դատից խուսափելու, գործի քննությունը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու մեղադրյալի հնարավոր գործողությունները։ Խափանման միջոցը բացառիկ դեպքերում կարող է կիրառվել կասկածյալի նկատմամբ։
Խափանման միջոցներն են՝
- կալանավորումը
- գրավը
- ստորագրություն՝ չհեռանալու մասին
- անձնական երաշխավորությունը
- կազմակերպության երաշխավորությունը
- հսկողության հանձնելը
- հրամանատարության հսկողությանը հանձնելը[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 44)։ ![]() |