Հայաստանի Հանրապետության դատական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության դատական համակարգ, Հայաստանի տարածքում արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ:

Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։

Դատական իշխանության հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական իշխանության հատկանիշները՝ իշխանությունների տարանջատման համակարգում, հանդիսանում են անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։

Դատական իշխանության անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանը և դատավորները չպետք է կախված լինեն ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր պետական մարմիններից, կազմակերպություններից ու անհատներից, նաև՝ վերադաս դատարաններից։ Դատարաններն իրենց գործառույթները կատարում են զերծ մնալով որևէ ազդեցությունից կամ ներգործությունից։

Դատական իշխանության ինքնուրույնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարաններն գործում են առանց ինչ-որ ենթակայության, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա։ Դատարանների կայացրած որոշումները անքակտելի են և չունեն ինչ-որ մեկի հաստատման կարիքը։ Դատարանի որոշումը, որն օրինական ուժի մեջ է, կատարումն պարտադիր է բոլորի համար։

Դատական իշխանության առանձնացվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգը չի ենթարկվում և չի հարում պետական իշխանության որևէ այլ համակարգի։ Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը լրիվ մեկուսացված է այլ իշխանություններից։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, որոնց համապատասխան կազմակերպվում և գործում են դատարանները։

Դատական իշխանությունը պատկանում է բացառապես դատարաններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է։ Դատարանը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։

Հայաստանի դատական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգը պետության բոլոր դատարանների ամբողջությունն է, որը միավորում է ընդհանուր խնդիրներ ունեցող, միասնական սկզբունքներով կազմակերպված և գործող, միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված բոլոր դատարաններին։ Հայաստանի Հանրապետության դատարանների ամբողջությունը բաժանվում է 2 ենթահամակարգերի՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակագիտություն, 11-րդ դասարանի դասագիրք, հեղինակներ Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Ա. Գյուլբուդաղյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]