Արցախի դատական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արցախի Հանրապետության դատական համակարգ, Արցախի Հանրապետության տարածքում արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։ Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել է իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ-ի դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ դատարաններն անկախ են, դատավորները՝ անփոփոխելի, պաշտոնավարում են մինչ 65 տարին լրանալը։ Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում։ Դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և գերագույն, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից։

ԼՂՀ բարձրագույն դատական մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է, որը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից։ Գերագույն դատարանի նախագահին և մյուս դատավորներին նշանակում է Ազգային Ժողովն՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ։

ԼՂՀ-ի Արդարադատության խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ-ում գործում է նաև Արդարադատության խորհուրդը, որը կազմված է 5 դատավորից և նախագահի ու Աղգային Ժողովի նշանակած 2-ական իրավաբաններից։ Գերագույն դատարանի նախագահներ են եղել Նիկոլայ Դադայանը (1991-2002), Վլադիմիր Հովսեփյանը (2002-2007), Արարատ Ղանիելյանը (2007-2010), 2010 թվականից Արամայիս Ավագյանն է։

ԼՂՀ դատախազություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնական համակարգ է, որը ղեկավարում է նախագահի առաջադրմամբ Ազգային Ժողովի նշանակած (6 տարի ժամկետով) գլխավոր դատախազը։ Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, հսկողություն է իրականացնում պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ և այլն։ ԼՂՀ Կառավարության նիստ ԼՂՀ գլխավոր դատախազներ են եղել Յուրի Սահակյանը (1992-1993), Վլադիմիր Գասպարյանը (1994-1995), Մավրիկ Ղուկասյանը (1995-2006), Արմեն Ջալինյանը (2006-2007), 2007-ից Արշավիր Ղարամյանն է։

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների վերականգնումն ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ն անփոփոխելի է։ ԼՂՀ ՄԻՊ-ն ստեղծվել է 2009-ին։ ԼՂՀ ՄհՊ-ը Յուրի Հայրապետյանն է։

ԼՂՀ վերահսկիչ պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ ՎՊ-ի գործունեության ծրագիրը հաստատում է Աժ-ն։ ԼՂՀ ՎՊ-ն ստեղծվել է 2008-ին (նախագահ՝ Արմեն Մոսիյան)։ Նույն անձը չի կարող 2-ից ավելի անգամ անընդմեջ նշանակվել ԼՂՀ գլխավոր դատախազ, ՄԻՊ և ՎՊ նախագահ, իսկ վերջիններս իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրական կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժ, և ստեղծագործ, աշխատանքից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png