Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՍտեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, 42[1]

Ասկերան, Մյասնիկյան փողոց, 1[2]
Հադրութ, Կասպարովի փողոց, 6ա[3]
Մարտակերտ, Ազատամարտիկների փողոց, 101[4]
Մարտունի, Արզումանյան փողոց, 7[5]
Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, 42[6]
Շուշի, Ղազանչեցոց փողոց, 43[7]

Բերձոր, Երևանյան փողոց, 5ա[8]
Կոորդինատներ39°49′25″ հս․. լ. 46°45′50″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրԱՀ Սահմանադրություն
Դատարանի նախագահ
ԸնթացիկԱնատոլի Թադևոսյան[1]
Սկսած2011 հուլիսի 7-ից[9]

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, Արցախի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը[10]։ Դատարանի իրավասության ներքո է Արցախի Հանրապետության ողջ տարածքը։ Դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում[10]։ Դատարանի նախագահն է Անատոլի Թադևոսյանը (2011 հուլիսի 7-ից)[9]

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետությունում գործում են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը, Արցախի Հանրապետության վերա­քննիչ դատարանը և Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը[11]։

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[10]։

Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա։ Դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով[10]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և տասնմեկ դատավորից[10][12].

Դատարանի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանի նախագահը ունի հետևյալ լիազորությունները[10].

  1. ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
  2. Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.
  3. դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատավորների Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով).
  4. դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
  5. վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  6. ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  7. դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով,
  8. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Աշխատակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով[10]։

Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանը ունի ընդհանուր առմամբ ութ նստավայր, որից կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում։ Յոթ շրջանային նստավայրերը գտնվում են հետևյալ հասցեներով[10].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանիի կենտրոնական նստավայրի հասցե(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի Ասկերանի նստավայր(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի Հադրութի նստավայր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 «Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի Մարտակերտի նստավայր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայր(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի Շահումյանի նստավայր(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի Շուշիի նստավայր(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի Քաշաթաղի նստավայր(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «Անատոլի Վլադիմիրի Թադեվոսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ(չաշխատող հղում)