ՀՀ Վարչական դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Գարեգին Նժդեհի, 23
Կոորդինատներ40°09′09″ հս․. լ. 44°29′40″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԿարեն Բաղիշի Մաթևոսյան[1]
Սկսած2010 թվականի դեկտեմբերի 13-ից[1]

Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գործող դատական մարմին, որը քննում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերը, այսինքն այն վեճերը, որոնց մի կողմում վարչական լիազորություններով օժտված մարմին է, մյուս կողմում՝ մասնավոր իրավունքի սուբյեկտ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Վարչական դատարանը ձևավորվել և գործում է 2008 թվականի հունվարի 1-ից[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, որոնց թվում են[1]՝

  1. հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճեր,
  2. վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով,
  3. հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը,
  4. վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից։

Ընդ որում, ՀՀ Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Վարչական դատարանը կազմված է դատարանի նախագահից և 16 դատավորից[2].

Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Վարչական դատարանը ունի յոթ նստավայր հետևյալ հասցեներով[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «ՀՀ վարչական դատարանի պաշտոնական էջը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  2. «ՀՀ վարչական դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.