Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳյումրի, Անկախության հրապարակ, 7,

Արթիկ, Բաղրամյան, 40,
Մարալիկ, Հրանտ Շահինյան, 198,

գյուղ Աշոցք[1]։
Կոորդինատներ40°47′36″ հս․. լ. 43°50′45″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԳագիկ Վոլոդյայի Հովհաննիսյան[1]
Սկսած2014 թվականից[1]

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Շիրակի մարզը[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և տասնմեկ դատավորից[2].

Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի չորս նստավայր հետևյալ հասցեներով[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան(չաշխատող հղում)
  2. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.