Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունք. Արտաշատ, Շահումյան, 19,

ք. Մասիս, 3-րդ թաղամաս, Հերացու փողոց, 26/31,
ք. Վեդի, Մ.Խաչատրյան, 1,
ք. Եղեգնաձոր, Միկոյան, 23,

ք. Վայք, Ջերմուկի խճուղի, 8[1]։
Կոորդինատներ39°57′40″ հս․. լ. 44°33′07″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԳագիկ Քերոբի Սարգսյան[1]
Սկսած2008 թվականից[1]

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերը[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և երեք դատավորից[2].

Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ունի հինգ նստավայր հետևյալ հասցեներով[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան(չաշխատող հղում)
  2. «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.