Արամայիս Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Ավագյան
Ծնվել էմայիսի 17, 1942(1942-05-17) (81 տարեկան)
Արաք, Իրան
Բնակության վայր(եր)Հայաստան
Քաղաքացիություն Իրան,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ, դասախոս և գեոմորֆոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (2001)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և անգլերեն

Արամայիս Ռուստամի Ավագյան (մայիսի 17, 1942(1942-05-17), Արաք, Իրան), հայ աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի մայիսի 17-ին, Իրանի Արաք քաղաքում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1961 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։

Աշխատանքային փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է ՀՀ երկրաբանության վարչությունում, որպես գեոմորֆոլոգ։ 1969 թվականից մինչ օրս աշխատում է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում[1]։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ստացել է թեկնածուի գիտական աստիճան, 1982 թվականին՝ դոցենտի կոչում, 2001 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան, 2007 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 2006-2013 թվականներին եղել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչը։

Հեղինակ է դպրոցական աշխարհագրության չորս դասագրքերի (7-րդ, 8-րդ դասարաններ)։ Գրել է «Ռեգիոնալ աշխարհագրություն, մաս I, Եվրոպա», «Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, մաս II, Ասիա» բուհական դասագրքերը, «ՀՀ ընդերքի ռեսուրսների աշխարհագրական գնահատականը» և մի շարք այլ մենագրություններ, շուրջ չորս տասնյակ գիտական հոդվածներ։

Գիտական աշխատանքների զգալի մասը վերաբերվում է բնական ռեսուրսների գնահատման, բնօգտագործման և բնապահպանության, աշխարհագրական գիտությունների հումանիզացման հիմնահարցերին։

Դասավանդում է հետևյալ առարկաները.

  • Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
  • Տարածաշրջանների և պետությունների ռեգիոնալ աշխարհագրություն
  • Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
  • Քաղաքական աշխարհագրություն
  • Մագիստրաոտուրա
  • Բնապահպանության հումանիստական սկզբունքները
  • Մագիստրոսական ծրագրի և գիտական սեմինարի ղեկավարում
  • Մագիստրոսական ծրագրի ղեկավարում

Տերապետում է Հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամայիս Ռուստամի Ավագյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամայիս Ավագյան» հոդվածին։