Վլադիմիր Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Գասպարյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Գասպարյան
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1958(1958-09-09) (65 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան Արիության մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ և «Անբասիր ծառայության համար» մեդալ

Վլադիմիր (Վովա) Սերգեյի Գասպարյան (սեպտեմբերի 9, 1958(1958-09-09), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության նախկին պետ[1], գեներալ-գնդապետ (2017), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր /1990-1995 թթ-ին/։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սևանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։
  • 1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։
  • 1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։
  • 1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։
  • 2001 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։
  • 2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից[2]։
  • 2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[3]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ[5]։
  • 2018 թ. մայիսի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնից։

Ամուսնացած է, ունի 4 երեխա։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ և ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 179-180։
Նախորդող
Վահրամ Խորխոռունի
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ
Վլադիմիր Գասպարյան

1997 - 2 հոկտեմբերի 2010 թթ.
Հաջորդող
Արամ Տեր-Սահակյան
Նախորդող
Ալիկ Սարգսյան
ՀՀ Ոստիկանության պետ
Վլադիմիր Գասպարյան

2011 թ. նոյեմբերի 1-ից - 2018 թ. մայիսի 10
Հաջորդող
Վալերիյ Օսիպյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  2. Վ.Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին
  3. Վ.Ս. Գասպարյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին
  4. Վ. Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
  5. Վ. Գասպարյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին
  6. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին