Գերմանիայի դատական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերմանիայի դատական համակարգը այն դատարանների ամբողջությունն է, որոնք մեկնաբանում և կիրառում են օրենքը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Քրեական և վարչական իրավունքում Գերմանիան կիրառում է դատաքննական համակարգը, որտեղ դատավորները ակտիվորեն ներգրավված են գործի հանգամանքների բացահայտման գործում։

Գերմանիայում դատարանների անկախության սկզբունքը ավելի հին պատմություն ունի, քան ժողովրդավարական ռեժիմի անցումը։ Դատարանների կառուցվածքը ավանդականորեն ամուր է, և գրեթե բոլոր դաշնային և պետական գործերը ենթակա են վերանայման։

Դատական համակարգի մասին է Գերմանիայի Հիմնական օրենքի 9-րդ մասը։ Հիմնական օրենքի 92-րդ հոդվածը սահմանում․ «Դատական իշխանությունը պատկանում է դատավորներին․ այն իրականացվում է դաշնային սահմանադրական դատարանի, Հիմնական օրենքով նախատեսված դաշնային դատարանների և մարզային դատարանների կողմից»։

Գերմանիայի իրավական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Հանրապետությունը պատկանում է ռոմանագերմանական իրավական համակարգ ունեցող երկրների շարքին։ Իրավունքի ամենաբարձր աղբյուրը 1949 թ․ ընդունված Հիմնական օրենքն է, որն էլ սահմանում է Գերմանիայի դատական համակարգի կառուցվածքը։ Սակայն այն օրենքների հինական մասը, որոնք իրառվում են դատարանների կողմից, օրենսգրքային են։

Գերմանական իրավունքը այնքան մեծ դեր չի շնորհում իրավական պոզիտիվիզմին, ինչքան ռոմանագերմանական համակարգի մյուս պետությունները, բայց դատական բարձրագույն իշխանության՝ Սահմանադրական դատարանին պատկանելը ամրագրված է Հիմնական օրենքի մակարդակով, և դատարանների որոշումները մեծ կարևորություն ունեն։

Գերմանիայում դատարանները (մասնավորապես, քրեական և վարչական գործերով) ունեն դատաքննական լիազորություններ, այսինքն՝ չեն սահմանափակվում արբիտրի դեր կատարելով և մասնակցում են գործի հանգամանքների բացահայտմանը։ Խաչաձև հարցաքննությունը վարելու փոխարեն դատավորները մասնակցում են դատավարության գրեթե ամբողջ ընթացքին։ Դատավարության ընթացքում կողմերը դատավորին են ներկայացնում առկա բոլոր ապացույցները, ապա դատավորը հարցաքննում է վկաներին, որից հետո դատապաշտպանը և մեղադրողը կարող են հարցեր ուղղել վկաներին։

Դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգի կառուցվածքին վերաբերող գլխավոր օրենսդրական ակտը «Դատարանակազմության մասին» օրենքն է։ Դատարաններին հատկանշական է մասնագիտացվածությունը, շրջանայնությունը, դաշնային մակարդակով կենտրոնացված լինելը։ Ահա Գերմանիայի դատարանների տեսակները․

  • ընդհանուր դատարաններ (որոնց ընդդատյա են քրեական և քաղաքացիական գործերի հիմնական զանգվածը)
  • վարչական դատարաններ
  • հարկային դատարաններ
  • աշխատանքային դատարաններ
  • սոցիալական դատարաններ
  • սահմանադրական դատարաններ։

Դաշնային դատարանի և դաշնային սահմանադրական դատարանի հիմնական տարբերությունն այն է, որ երկրորդը քննում է միայն այնպիսի գործեր, որոնցում վիճարկվում է սահմանադրության որևէ դրույթ, իսկ դաշնային դատարանը՝ ցանկացած գործ։ Միայն դաշնային սահամանադրականն է իրավասու չեղյալ համարել Խորհրդարանի ընդունած օրենքը։

Տեղամասային (տեղական) և երկրամասային (մարզային) դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական դատարանները (գերմ․ Amtsgericht), Գերմանիայի դատական ստորին ատյանի դատարաններն են, որոնք քննում և լուծում են քաղաքացիական և քրեական գործերի մեծ մասը։ Կարելի է համեմատել մեծբրիտանական մագիստրատային դատարանների հետ։ Տեղական դատարանները․

  • առաջին ատյանի կարգով քննում են քաղաքացիական գործեր, որոնցում վիճարկվող առարկան 5000 եվրոից մեծ չէ, կամ որոնք վերաբերում են վարձակալության համաձայնագրերին, ամուսնություններին, ապրուստավճարներին, երեխաների խնամակալությանը
  • քրեական գործեր, որոնց համար նախատեսված է տուգանք կամ ազատազրկում ոչ ավել, քան 4 տարի ժամկետով
  • վարում է որոշ հանրային ռեգիստրներ (օրինակ՝ հողի սեփականության, ձեռնարկությունների և այլն)։ Գերմանիայի տեղական դատարանների թիվը հասնում է 700-ի, որոնց դատական տարածքը ներառում է փոքր համայնքների մի խումբ։Գործերը քննվում են մեկ դատավորի կազմով կամ 1 (երբեմն՝ 2) դատավորի և 2 ատենակալ դատավորների կողմից։ Գերմանիայի մարզային դատարանները (գերմ․Landesgerichte) այն դատարաններն են, որոնք կազմավորվել և գործում են Գերմանիայի մեկ կամ մի քանի մարզերի կողմից։ Գործերը քննվում են 2 (երբեմն՝ 3 ) դատավորների և 2 ատենակալ դատավերների կողմից, վերաքննիչ բողոք քննելու դեպքում՝ մեկ դատավոր և 2 ատենակալ դատավոր։ Բարձրագույն մարզային դատարանները (գերմ․ Oberlandesgericht), որ թվով 24-ն են Գերմանիայի դատական մարմինների ստորակարգության մեջ գտնվում են մարզային դատարաններից բարձր, և արդարադատության դաշնային դատարանից ցածր։ Քրեական այնպիսի գործերով, որոնք ընդդատյա են դաշնային դատարանին (այսինքն՝ ազգային անվտանգությանն են առնչվում), ԲՄԴ-ները հանդես են գալիս որպես վերջինիս մասնաճյուղ։ Գործերը քննվում են 3 կամ 5 դատավորների կողմից։

Մասնագիտացված դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտացված դատարանները հինգն են, ինչպես նշված է վերևում։

  • Վարչական դատարանները քննում են վարչական ակտերի օրինականությունը։ Վարչական դատարանների համակարգը բաղկացած է տեղական, բարձրագույն մարզային և Դաշնային դատարաններից։
  • Աշխատանքային դատարանները նույնպես գործում են եռաստիճան համակարգով։ Քննում են աշխատանքային պայմանների հետ կապված գործեր։
  • Սոցիալական դատարանները, որոնք կազմակերպված են երեք մակարդակով, քննում են սոցիալական ապահովագրության հարցեր, այդ թվում՝ գործազրկության նպաստների, աշխատավարձերի, սոցիալական ապահովության վճարների հարցերը։
  • Ֆինանասկան (կամ հարկային) դատարանները լսում են հարկային հարաբերությունների հետ կապված գործեր և հիմնված են երկաստիճան համակարգ։
  • Դաշնային արտոնագրային դատարանը քննում է մտավոր սեփականության հետ կապված գործեր, մասնավորապես՝ արտոնագրերի, ապրանքանշանների, օգտագործման իրավունքի հետ կապված գործեր։ Գործերը կարելի է բողոքարկել Գերմանիայի Արդարադատության դաշնային դատարանում։

Սահմանադրական դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզային սահմանադրական դատարաններ։Գերմանիայի յուրաքանչյուր մարզ ունի իր սահմանադրական դատարանը։ Բոլոր դատարանները և՜ վարչական, և՜ ֆինանսական առումներով անկախ են կառավարական մարմիններից։ Մարզային սահմանադրական դատարանները ուղղակիորեն լիազորված են Հիմնական օրենքով։

Դաշնային սահմանադրական դատարաններ։Դաշնային սահմանադրական դատարանը Գերմանիայի գերագույն սահմանադրական դատարանն է։ Լիազորությունների շրջանակը սահմանված է Հիմնական օրենքով։ Դատարանի շենքը գտնվում է Կարլսռուե քաղաքում։

Դաշնային սահմանադրական դատարանը կարող է ցանկացած դաշնային կամ մարզային օրենք հակասահմանադրական ճանաչել։ Այն համարվում է աշխարհի ամենից միջամտող և հզոր ազգային դատարաններից մեկը։ Չի ծառայում որպես կանոնավոր վերաքննիչ դատարան, օրինակ, Արդարադատության դաշնային դատարանի համար։

ԴՍԴ-ի իրավասությունը կապված է սահմանադրական հարցերի և բոլոր կառավարական մարմինների՝ սահմանադրությանը համապատասխանելու հետ։ Խորհրդարանի ընդունած սահմանադրության փոփոխությունները ենթական են ԴՍԴ-ի կողմից վերանայման (ստուգման)՝ անփոփոխելի հոդվածներին համապատասխանության հարցով։ Այդ հոդվածները Հիմնական օրենքի 1-20 հոդվածներն են, ըստ որոնց, օրինակ, չի կարող փոխվել պետական կառավարման ձևը (հանրապետություն), կամ կառուցվածքի ձևը (դաշնային) և այլն։ Այս հոդվածների "հավիտենության" մասին է վկայում Հիմնական օրենքի 79-րդ հոդվածի 3-րդ մասը։

Դաշնային դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի դաշնային դատարանները դաշնային օրենսդրությամբ ձևավորված դատարաններն են։ Դաշնային դատարաններն են գերագույն դատարանները (կազմավորված Հիմնական օրենքի 95-րդ հոդվածով) և Հիմնական օրենքի 96-րդ հոդվածով կազմավորված այլ դատարաններ․

  • Արդարադատության դաշնային դատարանը
  • Դաշնային վարչական դատարանը
  • Դաշնային աշխատանքային դատարանը
  • Դաշնային ֆինանսական դատարանը
  • Դաշնային սոցիալական դատարանը (գերագույն դատարաններ)
  • Դաշնային արտոնագրային դատարանը
  • Բունդեսվերի անդամների դեմ կարգապահական դատավարությունների հարցերով երկու դատարանները ՝ Truppendienstgericht Nord և Truppendienstgericht Süd (այլ դատարաններ 96-րդ հոդվածի հիմնա վրա)

Հիմնական օրենքի սկզբնական տարբերակը նախատեսում էր Դաշնային գերագույն դատարանի ստեղծումը, որը մնացած 5 դաշնային դատարանների նկատմամբ վերադաս կլիներ, սակայն այն երբեք կյանքի չկոչվեց, և 1968 թ այս առնչությամբ Հիմնական օրենքում կատարվեցին փոփոխություններ․ նոր օրենքը պարունակում էր Գերագույն դատարանների միացյալ խորհրդի ստեղծման մասին դրույթ։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավորները, մինչև այդ պաշտոնում նշանակվելը, պետք է ստանան բարձրագույն իրավաբանական կրթություն։ Կրթությունն ավարտելուց հետո իրավաբանական ուսանողներից պահանջվում է հանձնել պետական քննություն, որպեսզի իրավունք ստանան ավելի բարձր մասնագիտական դասընթացների մասնակցել (մոտ երկու տարի տևողությամբ)։ Այնուհետև ուսանողը հանձնում է երկրորդ պետական քննությունը, որի բարեհաջող ավարտից հետո նա կարող է դառնալ կա՛մ իրավաբան, կա՛մ դատավոր։ Հինգ տարի դատավորի պաշտոնում իրեն լավ դրսևորած անձնավորությունը դառնում է անժամկետ դատավոր։

Միջնադարից սկսած Գերմանիայում կիրառվում էր երդվյալ ատենակալների դատավարական ձևը, սակայն 1924 թ․ Էմինգերի բարեփոխումների արդյունքում այս ինստիտուտը վերացավ, փոխարենը գործի դրվեց խառը՝ ատենակալ և արհեստավարժ դատավորների համակարգը։

Դաշնային դատարանները ղեկավարվում են դաշնային կառավարության կողմից, մնացյալ բոլոր դատարանները՝ մարզերի կողմից։ Դատական համակարգի անկախությունը վերաբերում է միայն դատական որոշումների կայացմանը, այլ ոչ՝ ընդհանուր դատական համակարգին։ Դատարանները, փաստորեն, վարչական մարմիններ են, որոնք գործում են արդարադատության համապատասխան բածնի կազմում։ Բոլոր արհեստավարժ դատավորները նշանակվում են սահմանված ընդհանուր կարգով, իսկ նրանց աշխատանքային գործունեությունը հիմնականում իրականացվում է դաշնային օրենքներով։

Ատենակալ դատավորները կարճ ժամկետով նշանակվող, քաղաքական միտվածությամբ, ոչ արհեստավարժ դատավորներ են։Բացառությամբ որոշ դատավարությունների (այդ թվում՝ միանձնյա քննության ենթակա), դատական քննությանը արհեստավարժ դատավորների հետ միասին մասնակցում են նաև այս դատավորները։ Ատենակալների ընտրությունը բնութագրվում է որպես "խիստ քաղաքական և կողմնակալ գործընթաց"։ Քչերը չեն այն կարծիքին, որ անձնական ծանոթությունները, քաղաքական պատկանելությունը և մասնագիտության տեսակը պատմականորեն որոշիչ դեր են խաղացել նրանց ընտրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]