Ռուսաստանի դատական համակարգ
Արտաքին տեսք
Ռուսաստանի դատական համակարգ (ռուս.՝ Судебная система России), Ռուսաստանի Դաշնության տարածքում արդարադատությունը իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների՝ դատարանների համակարգ[1]։
Հիմնական դրույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական իշխանությունը Ռուսաստանում ՝
- իրականացվում է միայն դատարանների կողմից ի դեմս դատավորների և արդարադատության իրականացման համար օրենքին համաձայն ներգրավվող երդվյալ ատենակալների։ Ոչ մի այլ մարմիններ կամ անձինք իրավունք չունեն իրենց վրա ընդունել արդարադատության իրականացումը,
- ինքնուրույն է և գործում է անկախ օրենսդրական և կատարողական իշխանությունից,
- իրականացվում է սահմանադրական, քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության միջոցով։
Դատական համակարգի մասին օրենսդրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի դատական համակարգի մասին օրենսդրությունը կարգավորվում է Ռուսաստանի Սահմանադրությամբ և «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքով (ռուս.՝ Федеральный конституционный закон «О судебной системе Российской Федерации»)։
Դատական համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի դատական համակարգի միասնականությունը ապահովվում է հետևյալ ճանապարհներով՝
- Ռուսաստանի դատական համակարգը հաստատվում է Ռուսաստանի Սահմանադրությամբ և «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքով,
- բոլոր դաշնային դատարանների և հաշտարար դատավորի կողմից դաշնային օրենքներով հաստատված դատավարության կանոնների պահպանումը,
- Ռուսաստանի Սահմանադրության, դաշնային սահմանադրական օրենքների, դաշնային օրենքների, միջազգային իրավունքի և հանրաճանաչ սկզբունքների, Ռուսաստանի միջազգային պայմանագրերի կիրառումը բոլոր դատարանների կողմից,
- Ռուսաստանի ամբողջ տարածքում օրենքի ուժ ունեցող դատական որոշումների պարտադրականության ճանաչումը,
- դատավորների կարգավիճակի միասնականության օրենսդրորեն հաստամամբ,
- դաշնային դատարանների և հաշտարար դատավորների ֆինանսավորումը դաշնային բյուջեից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքը (ԴՍՕ) Արխիվացված 2015-08-11 Wayback Machine
- Ռուսաստանում դատական համակարգի իրավիճակի մասին Արխիվացված 2010-12-21 Wayback Machine // Իրավաբանների միջազգային հաձնաժողով, 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դատական համակարգեր (Судебные системы) (խմբ. թարգ.՝ Ռուբեն Այվազյան, խմբ.՝ Ամալյա Պետրոսյան), Երևան, «Օրենք և իրականություն», 2008 — 541 էջ. — 500 հատ, ISBN 99941-993-2-3։
|
|