Ալեքսան Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսան Հարությունյան
հայ․՝ Ալեքսան Հարությունյան
Alexan harutyunyan.jpg
Ծնվել է հուլիսի 10, 1965(1965-07-10) (53 տարեկան)
Ծննդավայր Գիշի, Ադրբեջան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն դիվանագետ

Ալեքսան Մաքսիմի Հարությունյան (հուլիսի 10, 1965(1965-07-10), Գիշի, Ադրբեջան), ՀՀ պետական գործիչ, դիվանագետ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական[1]: Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2014-2016)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թ. հուլիսի 10-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թ. - աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ որպես գիտաշխատող։
  • 1991 թ. - Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Հանրապետություն» միավորման ստեղծագործական խմբի ղեկավար։
  • 1991-1992 թթ. - Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Հայլուր» ստեղծագործական խմբի ղեկավար,
  • 1992 թ. - «Արցախ» ստուդիայի ղեկավար։
  • 1992 թ. հոկտեմբերից մինչև 1993 թ. մայիս - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
  • 1993 թ. մայիս-հունիս ամիսներին - ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրների վարչության երկրորդ քարտուղար։
  • 1993-1995 թթ. - Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղարը, հետագայում՝ առաջին քարտուղարը։
  • 1995-1997 թթ. - Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ։
  • 1997-1998 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։
  • 1998-1999 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 1998-1999 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
  • 1999-2003 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։
  • 2003-2013 թթ. - Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։
  • 2014 թ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական։
  • 2014 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[3]:
  • 2015 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[4]:
  • 2015 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[5]:
  • 2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[6]:
  • 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[7]:
  • 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
  • 2018 թվականի ապրիլի 18-ին ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից[8]:

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
-
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
Ալեքսան Հարությունյան

1995-1997
Հաջորդող
-
Նախորդող
Շահեն Կարամանուկյան
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
Ալեքսան Հարությունյան

10 ապրիլի 199801 նոյեմբերի 1999
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
Ժիրայր Լիպարիտյան
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Ալեքսան Հարությունյան

10 ապրիլի 199801 նոյեմբերի 1999
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
Տիգրան Նաղդալյան
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
Ալեքսան Հարությունյան

2003 — 1 փետրվարի 2013
Հաջորդող
Ստեփան Զաքարյան (ժ/պ), Ռուբեն Ջաղինյան
Նախորդող
Վահագն Մելիքյան
Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսան Հարությունյան

30 դեկտեմբերի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Վահագն Մելիքյան
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսան Հարությունյան

21 ապրիլի 2015 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Պերուի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսան Հարությունյան

30 դեկտեմբերի 2015 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսան Հարությունյան

12 հունվարի 2016 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Կաղապար:ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գլխավոր խորհրդական է նշանակել» 
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-20 
  3. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԵՐՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-20 
  8. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-04-18 
  9. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ