Մերուժան Տեր-Գուլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան
Մերուժան Տեր-Գուլանյան.jpg
Ծնվել է1948 նոյեմբերի 29
ԾննդավայրՋավախք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտությունգրող, հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԵրևանի պատվավոր քաղաքացի և Մովսես Խորենացու մեդալ

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան (ծնվել է նոյեմբերի 29, 1948, Գոման գյուղ, Ջավախք), հայ գրող, հրապարակախոս, արձակագիր: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից: ԽՄԿԿ անդամ: Ծագումով Էրզրումցի Իշխան Վարդան Շահ-Պարոնյանի թոռը՝ մայրական կողմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի հեռակա ուսուցման բաժինը և միաժամանակ Ջավախքի Սուլդա գյուղի դպրոցում աշխատել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

Մեկ տարի հետո տեղափոխվել է նույն ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը (ցերեկային) ու ավարտել 1973 թ.:

1973 թ.-ից աշխատել է «Գարուն» ամսագրում` որպես գրական աշխատող, այնուհետև` բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-1990 թթ.` ամսագրի գլխավոր խմբագիր։ Նրա խմբագրության տարիներին Գարունը 56 000 տպաքանակից հասավ 130 000 –ի:

19881993 թթ. եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիր ղեկավարը։

1978 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է և յոթ գրքի հեղինակ («Սաղամո լիճը» (1978 թ.), «Մնացող հողն ու գնացող մարդիկ» (1983 թ.), «Страна мужчин» (Մոսկվա, 1982 թ), «Զրո ժամ» (1995 թ.), «Գիշերային վարդ» (2001 թ.), «Ջավախք` հավերժական հայրենիք» (2003 թ.), «Ցավի որսորդը» (2005 թ.)։ 1979 թ. «Дружба народов» ամսագրում Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով տպագրված պատմվածքների շարքը թարգմանվել է 21 լեզվով։

Հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

1990 թ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, միաժամանակ՝ ԳԽ նախագահության անդամ։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր ու Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նա այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի մասին օրենքը, հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքը, հեղինակային իրավունքի մասին օրենքը, Ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքը, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ:։

1997 թ. հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով հիմնադիր-նախագահը։ Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը։

2006-2009 թթ. եղել է «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2009-2011 թթ.` Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրենը։

2011 թ. մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով մրցույթի արդյունքների հիման վրա նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ[1]։

2012 թ. հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի կոչմանը՝ «Մոտեցող օվկիանոսը և հեռացող մարդիկ» վավերագրական վիպակի համար
  • 1980 թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի` «Արարատյան երկիր» էսսեի համար
  • 1993 թ.` ԱՄՆԼուիզիանա նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման` «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար
  • 1999 թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով` հրապարակախոսական և հասարակական լայն գործունեության ու երիտասարդ ստեղծագործողներին մեկենասության համար:
  • 2010 թ.«Նարցիս» գրական ամսագրի կողմից արժանացել է «Տարվա լավագույն արձակ ստեղծագործություն» մրցանակին:
  • 2011 թ. աշխարհի միջազգային համամարդկային ֆոնդի կողմից արժանացել է «Элита мира» շքանշանի` հասարակական և գրական լայն գործունեության և տաղանդավոր երիտասարդներին ստեղծագործական ճանապարհ հարթելու ու հովանավորելու համար:
  • 2013 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Մովսես Խորենացի շքանշանի:
  • 2014 թ. ճանաչվել է Ջավախքի պատվավոր քաղաքացի, ապա Երևանի պատվավոր քաղաքացի[3]
  • Մովսես Խորենացու մեդալ (2011)[4]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաղամո լիճը (պատմվածքներ, վիպակ), Երևան, 1978, 156 էջ:
  • Մնացող հողն ու գնացող մարդիկ (էսսե, փաստագրական վիպակներ), Երևան, 1983, 292 էջ:
  • Զրո ժամ, Երևան, 1995, 236 էջ:
  • Գիշերային վարդ, Երևան, 2001, 72 էջ:
  • Գիշերային վարդ, Երևան, 2002, 162 էջ:
  • Ցավի որսորդը, Երևան, 2005, 214 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 666 CC-BY-SA-icon-80x15.png