Սուլդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սուլդա
վրաց.՝ სულდა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի շրջան
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն726[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,6 %
Ժամային գոտիUTC+4
Սուլդա (Վրաստան)##
Սուլդա (Վրաստան)
Սուլդա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Սուլդա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Սուլդա (վրաց.՝ სულდა) - գյուղ Վրաստանում, մտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի մեջ։

Գյուղը գտնվում է Ախալքալաքից դեպի հարավ-արևմուտք 18 վերստ հեռավորությամբ։ Սրա արևելահարավային կողմում ձգվում է Գեոգտաղի շղթան, հարավային կողմում բարձրանում է Սրբի սարը, որի գագաթին կանգնեցրած է մի մեծ խաչ, շինված է Ս. Գևորգ անվամբ մի մատուռ՝ մեջը դրված է մի քարե խաչ, հյուսիսային կողմում Ղատանա սարը, լանջին մի գյուղ և եկեղեցու ավերակ, սրանից դեպի հյուսիս արևմուտք Մեծ Գիվնե սարը՝ գագաթին մի ավերակ եկեղեցի։ Հյուսիս-արևելյան կողմը Փոքր Գիվնե սարը և հյուսիսային կողմը Բերդի կանաչ կոչված փոքրիկ լիճը։

Սարի գագաթին կա մի ամրոցի ավերակ, որի միջից զանազան ստորերկրյա անցքեր ձգվում են մինչև գյուղի տները։ Տները կես գետնափոր են, բերդի սարի լանջին շինած է հասարակ մի եկեղեցի։ Բնակչության հիմնական զբաղմունքն երկրագործությունն է։

Ծունդա-Սունդա-Սուլդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինավուրց լեգենդն ու պատմական փաստերը խոսում են այն մասին, որ Մեծ Հայքի Գուգարաց աշխարհի Ջավախք տարածքի կենտրոնը արևմուտքից դեպի արևելք տանող ճանապարհների վրա գտնվող վաճառաշահ Ծունդա-Սունդա-Սուլդա քաղաքն էր, որի կենտրոնում, գեղեցիկ ու ծառազարդ բլրակի վրա կանգնած էր Ծունդա արքայի պալատն ու ամրոցը։ Մինչև օրս էլ Սուլդա գյուղի ծերերը այն բլրակին, որի վրա կառուցված է Հովհաննես Մալխասյանի ջանքերով հիմնված միջնակարգ դպրոցի շենքը, ասում են բերդ։ Մեծերը պատմում էին, որ նախքան դպրոցի հիմնումը, բարձունքի այդ տարածքը շրջապատված էր քարե հսկայական պարիսպով, որի պատերը հետագայում քանդել են գյուղի բնակիչները, մի մասն էլ օգտագործել դպրոցի շինարարության ժամանակ։ Բերդն ունեցել է դեպի գյուղամիջյան հեղեղատն իջնող գաղտնի թունել ու ճանապարհ, որը մարդաբոյ քարեշար նեղ անցք է մի մարդու համար։ Այդ կարգի երկու թունելներից մեկն իջնում է դեպի գետը և աղբյուրը, այնտեղից ջուր բերելու համար, իսկ մյուսը՝ հակառակ կողմից իջնում էր դեպի բնակավայրն ու գլխավոր ճանապարհին իրար հաղորդակից դարձնելու կամ կապ պահպանելու, կամ նահանջելու և համալրվելու նպատակով։ Քարով ու կրով շարված թունելի այդ անցքի պատերը հիսուն մետրից հետո հանկարծ լայնանում են երկու կողմերից կիսաշրջան թոնրաձև աղեղներով։ Դա արված է հանդիպակաց եկողներին ճանապարհ տալու և գուցե հանգստանալու նպատակով։ Նույնատիպ թունելներ կան այժմ Ախալքալաքի ամրոցից դեպի ձորն ու Թափառվան գետն իջնող՝ մարդաբոյ, քարաշեն պատերով։ Պարզ է, որ դա արված է բերդի պաշարման ժամանակ լրացուցիչ ուժեր կամ ջուր տեղափոխելու կամ էլ անվնաս ու ծպտված նահանջելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.