Խավեթ
Գյուղ | |||
---|---|---|---|
Խավեթ | |||
վրաց.՝ ხავეთი | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Սամցխե-Ջավախք | ||
ԲԾՄ | 1690 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 276[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,6 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Խավեթ (վրաց.՝ ხავეთი) - հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի կազմում գտնվող Ախալքալաքի մունիցիպալիտետում, վարչական կենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 24 կմ հարավ-արևմուտք[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Ախալքալաքի սարավանդում՝ Կուր գետի աջ ափի հյուսիսահայաց լեռնալանջին, ծովի մակարդակից 1690-1710 մ բարձրության վրա[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է, որ Խավեթը մեկն էր այն գյուղերից, որը 1854 թվականին Ախալցխայի Սուրբ Փրկիչ եկեղեցու համար գնել էր Կարապետ արքեպիսկոպոսը[2][3]։ Որպես եկեղեցապատկան բնակավայր՝ գյուղը հիշվում է նաև 1893 թվականին[2][4]։
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խավեթ գյուղի տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով։
Այստեղ են գտնվում Օլոդա և Մրակովալ գյուղատեղիների ավերակները։ Առկա են բազմաթիվ գերեզմանոցներ, որտեղ պահպանվել են խոյաձև և խաչաձև տապանաքարեր։
15-16-րդ դարերում կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն եղել է միանավ, թաղակապ կառույց։ Պահպանվել են չնչին մնացորդներ խորանի հատվածում[2][5]։
Գյուղում է գտնվում խորհրդային տարիներին Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խավեթը դեռևս հին ժամանակներից եղել է հայաբնակ գյուղ, սակայն հայտնի է, որ արդեն 19-րդ դարում հայաթափվել։ 1595 թվականին բնակավայրն ունեցել է 36 տուն։ Բնակիչների թվում հանդիպում են ոչ միայ հայ միջավայրում տարածում գտած օտարոտի, այլև զուտ հայկական անձնանուններ, ինչպես, օրինակ՝ Աստվածատուր անձնանունը[6] Լքված գյուղատեղիում հետագայում հաստատվել են թուրքեր կամ, ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, թրքացած բնակիչներ, որոնց թվաքանակը 1914 թվականին եղել է 338։ Վերջիններս գյուղում ապրել են մինչև 1944 թվականի աքսորը, որից հետո` 1945 թվականին այստեղ բնակություն են հաստատել Մրակովալ գյուղից փոխադրված հայերը[2][7]։ Վերջիններիս նախնիներն էլ 1830 թվականին Էրզրումից, Կարսից, Մուշից գաղթել են դեպի Շիրակ, այնուհետև՝ 1872 թվականին՝ վերաբնակվել Մրակովալում։
Ներկայում գյուղը համարվում է Ջավախքի տարածաշրջանի սակավաթիվ գյուղերից[2]։
2018թ.տվյալներով գյուղում ապրում է 294 մարդ 154 Արական 140 իգական։Թվական | Թվաքանակ | Արական | Իգական |
---|---|---|---|
1981[2] | 362 | ||
1987[2] | 366 | ||
2002[8](վրաց.) | 369 | 187 | 182 |
2014[1](վրաց.) | 276 | 141 | 135 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Սամվել Կարապետյան (2006)։ Ջավախք։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ։ էջ 592։ ISBN ISBN 5-8080-0651-1 ։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին։ Վերցված է 2017-10-14
- ↑ «Փորձ», 1876, N 1, էջ 196։
- ↑ «Արաքս», գիրք Բ, հինգերորդ տարի, Ս.Պետերբուրգ, 1893, էջ 21։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 900, թ. 4:
- ↑ “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, 276-277․(վրաց.)
- ↑ ”Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 194.(ռուս.)
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 34)։ ![]() |
|