Թախչա
Արտաքին տեսք
| բնակավայր | |||
|---|---|---|---|
| Թախչա | |||
| თახჩა | |||
| 41.38808°0′0″N 43.58031°0′0″E / 41.38808°N 43.58031°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
| Շրջան | Ախալքալաքի | ||
| Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
| ԲԾՄ | 1960 մ | ||
| Բնակչություն | 47 մարդ (2014) | ||
| Ազգային կազմ | հայեր 100 % | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Թախչա (վրաց.՝ თახჩა ), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում։ Գտնվում է Ախալքալաքից 13 կմ հեռավորության և ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա, Աբուլ լեռան հարավային լանջին, որի արևելյան կողմում Աբուլ լիճն է։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչներն հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։
| Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
|---|---|
| 2002[1] | 106 |
| 2014[2] | 47 |
Թախչայում գործում է ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկետ։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թախչայի հայերը 1830 թվականին գաղթել են Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառից։ 1918 թվականին Ախալքալաք ներխուժած թուրքական զորքի` Թախչայում կազմակերպած կոտորածից փրկվել է ընդամենը յոթ հոգի, ովքեր 1922 թվականին Ծալկայի Նարդևան գյուղից տեղափոխված հայերի հետ կրկին շենացրել են գյուղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 16 აგვისტო 2016-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 127)։ |
| |||||||||||||||||

