Բեժանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Բեժանո
վրաց.՝ ბეჟანო
Կոորդինատներ: 41°36′35″ հս․ լ. 43°33′44″ ավ. ե. / 41.60972° հս․. լ. 43.56222° ավ. ե. / 41.60972; 43.56222
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
Այլ անվանումներՃանճղա, Բեժանո
ԲԾՄ1820 մ
Բնակչություն877[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
##Բեժանո (Վրաստան)
Red pog.png
##Բեժանո (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

Բեժանո (նախկինում` Ջանճղա (Ճանճղա), վրաց.՝ ბეჟანო), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք: Գտնվում է ծովի մակերևույթից 1820 մետր բարձրության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը իր տարածքով հյուսիսից սահմանակից է Տաբածղուր լճին, արևմուտքից Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ, Բորժոմի մունիցիպալիտետի Չիխարուլա և Բալանթա գյուղերին, հարավից Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման և Ագանա գյուղերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեժանո գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումից և Էրզրումի վիլայեթի Թոփալ-Չավուշ, Յոզբեկ, Ջինիս, Երկան Մասուր և այլ գյուղերից՝ 1830 թվականին։

Գյուղում 1929 թվականին կազմակերպվել է կոլտնտեսություն (առաջին նախագահ՝ Ս. Խանսուլյան)։ 1921 թվականին գյուղում կազմավորվել է շրջանի առաջին երիտասարդական (կոմերիտական) կազմակերպությունը` Հր. Գալուստյանի (Գալստյան) գլխավորությամբ (հետագայում նա դարձել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության քարտուղար՝ 1938-1947 թթ.)։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, գյուղից զոհվել է 129 մարդ:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները հիմնականում հայեր են:

Հաշվառման տարեթիվը Ընդհանուր թիվը Տղամարդիկ Կանայք
2002[2] 997 507 490
2014[3] 877 434 443

Բնակիչները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ՝ մշակելով հիմնականում ցորեն, կարտոֆիլ, գազար։ Գյուղում 1925 թվականից գործում էր շրջանի առաջին յուղ-պանրի մեքենայացված գործարանը:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա եկեղեցի (Սուրբ Մինաս), որը կառուցվել է 1840 թվականին (փայտաշեն, իսկ 1905 թվականից քարաշեն), ինչպես նաև «Կաթնաղբյուր»-ի (XII - XIII դարեր) և «Վանք»-ի (V - VIII դարեր) ավերակները: Վերջինս այժմ ուխտատեղի է։

Բեժանոյի առաջին Սուրբ Մինաս եկեղեցուն կից արական մեկդասյա եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1863 թվականին։ Խորհրդային շրջանում առաջին դպրոցը բացվել է 1927 թվականին, 1957 թվականին՝ ութամյա, իսկ 1967 թվականից միջնակարգ։ Այժմ գյուղում գործում է նորակառույց եռահարկ, ժամանակակից տիպային դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png