Գումբուրդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կումուրդո
Գումբուրդո
վրաց.՝ კუმურდო
Kumurdo Cathedral.jpg
Գումբուրդոյում գտնվող Սուրբ Համբարձման եկեղեցու ընդհանուր տեսքը
Կոորդինատներ: 41°23′48″ հս․ լ. 43°21′11″ ավ. ե. / 41.39667° հս․. լ. 43.35306° ավ. ե. / 41.39667; 43.35306
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասԱխալքալաքի մունիցիպալիտետ
Առաջին հիշատակում506
Այլ անվանումներԳումբուրդո, Գյումբուրդա
ԲԾՄ1740 մ մ
Բնակչություն1950[1] մարդ (2014 թ․)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ առաքելական
##Գումբուրդո (Վրաստան)
Red pog.png
##Գումբուրդո (Ախալքալաքի մունիցիպալիտետ)
Red pog.png

Կումուրդո (հայերի շրջանում առավել կիրառելի է Գումբուրդո անվանումը[2][3][4][5], Գյումբուրդա, վրաց.՝ კუმურდო), հայկական գյուղ Վրաստանի Ախալքալաքի շրջանում՝ Ախալքալաք քաղաքից ուղիղ գծով 9 կմ արևմուտք, Կուր գետի աջակողմյան խորանդունդ ձորի սկզբնահատվածի հարթ տարածքում։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1740 մ միջին բարձրության վրա[6][7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն գյուղը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառում[7]։

Գյուղի մասին առաջին հիշատակություններից մեկը թվագրվում է 6-րդ դարով, որտեղ գրված է, որ 506 թվականին Դվինում տեղի ունեցած ժողովին մասնակցել է նաև Կումուրդոյի Յովսեփ եպիսկոպոսը (Յովսէփ եպիսկոպոս Կուխորդոյ)[6][9][10] [11]։

964 թվականին գյուղում հայ քաղկեդոնականների կողմից կառուցվում է Սուրբ Համբարձման եկեղեցին, որի պատկանելիության հարցը սկսած 1860-ական թվականներից Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից վիճարկվում է[7][8]։

10-12-րդ դարերում Կումուրդոն հանդիսացել է Ջավախքում քաղկեդոնական եկեղեցու եպիսկոպոսանիստը[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-11-րդ դարերում, պայմանավորված Բյուզանդիայի գերիշխանությամբ և քաղկեդոնականության տարածումով, Կումուրդոյի բնակչությունը ևս համալրում է քաղկեդոնական հայերի շարքը։ Կումուրդոյի տարածքում պահպանված և 14-16-րդ դարեր դարերով թվագրվող հայկական գերեզմանական բազմաթիվ հուշարձանները վկայում են, որ տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև 17-րդ դարի վերջը գյուղն ունեցել է առաքելական ստվար հայ բնակչություն: Որոշ ուսումնասիրողներ նշում են, որ 12-13-րդ դարերում տեղի են ունեցել քաղկեդոնականություն ընդունած հայերի դեպի առաքելականություն դարձի գալու տարածված երևույթ[6][8]։

Տարբեր ժամանակներում Կումուրդոյի բնակչությունը կա՛մ ամբողջությամբ հայեր են եղել, կա՛մ էլ հայերը կազմել են բացարձակ մեծամասնություն։ Օրինակ 1595 թվականին Կումուրդոն ունեցել է 20 տուն բնակիչ, որոնց մեծ մասը, եթե ոչ բոլորը, դատելով ազգանուններից, եղել են ազգությամբ հայեր[6][8][12]։

Չնայած 18-րդ դարի սկզբին իրար հաջորդած ռուս-թուրքական պատերազմների հասցրած էական վնասների ու դրան հաջորդած ամայացմանը՝ այնուամենայնիվ, 1829-1830 թվականներին նորեկ հայերի հաստատման պահին գյուղն ուներ բնիկ բնակչություն: Վերջիններից հայտնի են Համազասպյան, Մաթևոսյան, Մղդեսյան, Սարյան, Քոչկանյան և Քևնաքսզյան ազգատոհմերը[6][8]։

1830 թվականին Կումուրդոյի հայությունը համալրած վերաբնակիչների նախնիները տեղափոխվել են Կարնո (Էրզրում) նահանգի Շակավ (Բալիշակավ, այժմ՝ Gökçebük) գյուղից: Այն հայաբնակ գյուղ էր և գտնվում էր Կարին (Էրզրում) քաղաքից 35 կմ արևմուտք[6][8]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ 1899-1900 թվականներին հացի բզեզի և հոտենտոտյան մլուկի հասցրած վնասների հետևանքով Կումուրդոյի գյուղատնտեսությունը հայտնվել է բավականին դժվար իրավիճակում և պետական հատուկ կոմիտեի կողմից դասվել առավել տուժած բնակավայրերի շարքում: Գյուղում հաշվառվել է շտապ օգնության կարիք ունեցող 25 տուն` 136 բնակչով[6][13]։ Համաձայն աղետից հետո «Մշակ» թերթի հրապարակման՝ 1901 թվականին Կումուրդոն ընդգրկվել է երկրամասի կարիքավոր գյուղերի ցուցակում[6][14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 (վրաց.)
  2. Գումբուրդո գյուղի մասին տեղեկատվական կայք։
  3. Задержанные вернулись, жители села разошлись․(ռուս.)
  4. Բանակցությունների արդյունքները. Ձերբակալվածները ազատ կարձակվեն։
  5. Գումբուրդո գյուղում բերման ենթարկված հայ բնակիչները ազատ են արձակվել
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Ջավախք, RAA գիտական ուսումնասիրություններ, գիրք Թ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, Երևան 2006թ․, ISBN 5-8080-0651-1 (հայ.), (անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 Անդրադարձ Ջավախքի Կումուրդո գյուղի հայերի դժգոհության խնդրին։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Կումուրդո գյուղի մասին տեղեկատվություն Վիրահայոց թեմի կայքում։
  9. «Գիրք Թղթոց», Թիֆլիս, 1901, էջ 183:
  10. ჯავახიშვილი ი., ქართველი ერის ისტორია, ტ. 1, էջ 300:(վրաց.)
  11. ალექსიძე ზ., ეპისტოლეთა წიგნი, თბილისი, 1968, էջ 161։(վրաց.)
  12. ”გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 222:(վրաց.)
  13. Սալլիւմեան, Անբերրիութիւնը Ախալքալաքի գաւառում եւ նրա հետեւանքները, «Մուրճ», 1901, N 6, էջ 248-249:
  14. «Մշակ», 1901, N 40, էջ 1: