Պրտենա
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Պրտենա | |||
վրաց.՝ პტენა | |||
Երկիր | Վրաստան | ||
Երկրամաս | Ախալքալաքի շրջան | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
ԲԾՄ | 1690 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 242[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Վրացիներ (99,6 %)[2] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Պրտենա (վրաց.՝ პტენა, կարդացվում է Պտենա), գյուղ Վրաստանի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Փարվանա գետի ձախ ձորալանջին, ծովի մակարդակից 1680 մ բարձրության վրա[3]։ Համարվում է Ջավախքի վրացաբնակ գյուղերից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1595 թվականին Պրտենան ունեցել է 16 տուն։ Հայտնի է, որ 16-րդ դարում Պրտենան ունեցել է նաև հայ բնակչություն[3][4]։ 16-րդ դարի վերջերին բնակչությունը բռնի իսլամացվել է[3][5]։
1914 թվականին գյուղն ունեցել է 497 բնակիչ, իսկ 1987-ին՝ 182[3][6]։
2002 թվականին գյուղն ունեցել է 310 բնակիչ[7], իսկ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ 242[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած 84 պրտենացիներից 33-ը զոհվել է[3][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ Ethnic composition of Georgia 2014
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սամվել Կարապետյան (2006). Ջավախք (PDF). Երևան. էջ 424. ISBN 5-8080-0651-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ”გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 174։
- ↑ ”ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 119։
- ↑ “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, ст. 208.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ Ա.Դավթյան (1994). Ջավախք. Երևան. էջ 102.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|