Աբուլ (Ախալքալաքի շրջան)
Այս հոդվածը Վրաստանի բնակավայրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբուլ (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
վրաց.՝ აბული | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
ԲԾՄ | 1960 մետր | ||
Բնակչություն | 535 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,4 % | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աբուլ (վրաց.՝ აბული), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հարավարևմտյան ստորոտում, Ախալքալաք քաղաքից 10 կմ դեպի արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ուներ 1250 հայ բնակիչ։ 1987 թվականի տվյալներով ունեցել է 161 տուն և 686 բնակիչ։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
2002[1] | 627 |
2014[2] | 535 |
Բնակիչներն հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և հացահատիկի մշակությամբ։
1986 թվականի դրությամբ գյուղն ուներ ութամյա դպրոց, բուժկայան։
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մոտակայքում կա հին գյուղատեղի (Խարաբա), որտեղ առկա են անտիկ շրջանի կիկլոպյան ամրոցի և միջնադարյան պարսպի մնացորդներ, որի պատերն ունեն 4 մ հաստություն։ Հայտնաբերվել են նաև ժայռափոր գերեզման-դամբարաններ, ինչպես նաև մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին վերաբերվող դամբարանադաշտ։ Գյուղատեղիում պահպանվել են նաև ավերված եկեղեցու սրբատաշ քարերը, ինչպես նաև խոյաձև տապանաքարեր, կոթողների խաչազարդ պատվանդաններ ունեցող գերեզմանոց ( XV-XVII դարեր)։ Գերեզմանոցից հայտնաբերվել են ուշ բրոնզե դարին վերագրվող խեցեղեններ։
Գյուղում կա հինավուրց եկեղեցի ( X-XI դարեր, Սուրբ Հարություն)։ Մյուս եկեղեցին (Սուրբ Աստվածածին), կառուցվել է 1880-ական թվականներին։
Աբուլը 1830 թվականին հիմնադրել են Էրզրումի վիլայեթից գաղթած հայերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 19-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 5
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 16 აგვისტო 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 45)։ ![]() |
|