Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուլգումո (Խուլգումա, վրաց. ՝ ხულგუმო ), հայաբնակ գյուղ Ջավախքում , Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում , Ախալքալաք քաղաքից 3 կմ արևմուտք ։ Գտնվում է Փարվանա գետի աջ ափին, ծովի մակարդակից 1670 մ բարձրության վրա։
Բնակիչներն զբաղվում են երկրագործությամբ , անասնապահությամբ և այգեգործությամբ ։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։
Հաշվառման տարեթիվը
Բնակիչների թվաքանակը
2002[1]
1254
2014[2]
1004
Գյուղում գործում են դպրոց , գրադարան և ակումբ։
Բնակիչների նախնիները գաղթել են Արդահանի գավառի Վել գյուղից, 1829 թվականին։ Նրանց մի մասը հաստատվել է Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում։
Կան երկու եկեղեցու ավերակներ, իսկ նոր եկեղեցին (Սուրբ Ստեփանոս), կառուցվել է 1903 —1907 թվականներին։
1930 թվականին Խուլգումոյի մի խումբ բնակիչներ բնակություն են հաստատել Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո գյուղում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 99 )։