Բուռնաշեթ
Գյուղ | |||
---|---|---|---|
Բուռնաշեթ | |||
վրաց.՝ ბურნაშეთი | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
ԲԾՄ | 1900 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 488 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,6 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բուռնաշեթ (Բուռնաշեթ, վրաց.՝ ბურნაშეთი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 22 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Գյուղի հյուսիսային մասով ձգվում է Թրիալեթի լեռնաշղթան։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և հացահատիկի մշակությամբ։ Գյուղի բնակիչներն հիմնականում հայեր են։
Հաշվառման տարեթիվը | Ընդհանուր թիվը | Տղամարդիկ | Կանայք |
---|---|---|---|
2002[1] | 803 | 397 | 416 |
2014[2] | 488 | 244 | 244 |
Գյուղում կար միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկայան և անասնաբուժական կետ։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը Բուռնաշեթ են եկել 1830 թվականին` Էրզրումի նահանգի Օրթիզ գյուղից։
Բուռնաշեթում պահպանվում է հինավուրց եկեղեցի (Սուրբ Մաթևոս), որի արևելյան պատին կա հին վրացերեն արձանագրություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 612)։ ![]() |
|