Բուզավեթ
Գյուղ | |||
---|---|---|---|
Բուզավեթ | |||
վրաց.՝ ბუზავეთი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
ԲԾՄ | 1950 մ | ||
Բնակչություն | 190 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,5 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բուզավեթ (վրաց.՝ ბუზავეთი), Ջավախքի լեռնային գյուղերից է։ Գտնվում է Ախալքալաքից 6, 5 կմ հեռավորության վրա՝ ուղիղ գծով, Աբուլ լեռան ստորոտին (3300 մ), ծովի մակարդակից 1920-1950 մետր բարձրության վրա։
Բուզավեթից 700 մետր հյուսիս գտնվում են Սուրբ Խաչ (Մատուռ) եկեղեցու ավերակները։ Գյուղից մի քանի կմ դեպի հյուսիս-արևելք ծովի մակարդակից 2.010 մ բարձրության վրա գտնվում են ամրոցային աշտարակներ, այստեղ են գտնվում նաև Քյորօղլին և ռազմական Ղարաղալան (այսինքն սև ամրոց)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ջաբա դավթարի գյուղը կառուցվել է օսմանյան կայսրության կողմից, գյուղապետն է եղել Մուսթաֆային (1705-1706)։ Ներկա բնակիչները 1830 թ. Կարինի շրջանից գաղթածների հետնորդներն են։ Բուզավեթից 2-րդ Համաշխարհային պատերազմին մասնակցել է 104 կամավոր, որոնցից 51-ը զոհվել են կռվի դաշտում։ Գյուղի եկեղեցական դպրոցը հիմնադրվել է 1864 թ. և գործել առանց ընդմիջումների մի քանի տասնամյակ։ 1865-ին ունեցել է 1 ուսուցիչ 13 աշակերտ, 1868-ին 5 հոգաբարձու 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1870-ին 1 ուսուցիչ 27-աշակերտ, 1872-թին 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1880 ին 1 ուսուցիչ 25 աշակերտ, 1889-ին 1 ուսուցիչ 24 աշակերտ։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 5-6-րդ դարերում, Հայաստանի Բայբուրդ և Աղավնիկ գյուղերի եկեղեցիների նմանությամբ (չափերն են 16.1 x 6, 4մ), միակ մուտքը բացվում է հարավ։ Եկեղեցին վերանորոգվել է գյուղի բնակչի կողմից տանիքի փայտյա ծածկով, և այն սկսել է գործել որպես ծխական եկեղեցի, հետագայում եկեղեցին նորից է վերանորոգվել, սակայն երկար չի ծառայել։ 1848 թվականին ենթարկվել է լրիվ նորոգման քարե պատերով և փայտե տանիքով։ Եկեղեցին օծվել է վերջին անգամ որպես հայ առաքելական եկեղեցի։ 19-րդ դարում զանգակատունը եղել է 4 սյուներից։ Ներկայումս զանգակատունը կանգուն է, թեև գտնվում է վատ վիջակում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 428)։ |